«ԽՍՀՄ պետությունները մեծ քանակությամբ ռուսական հողեր են ստացել». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Россия 1» հեռուստաընկերության «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ Խորհրդային Միության ստեղծման ժամանակ նրա կազմ մտած հանրապետությունները «ստացել են մեծ քանակությամբ ռուսական հողեր» և «ավանդական ռուսական պատմական տարածքներ»:
«ԽՍՀՄ պետությունները մեծ քանակությամբ ռուսական հողեր են ստացել». Պուտին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին հայտնում է Tert.am-ը:
Նախագահի կարծիքով` ԽՍՀՄ կազմից դուրս գալիս այդ հանրապետություններից յուրաքանչյուրը «պետք է դուրս գար այնպես, ինչպես եկել էր», ոչ թե «իր հետ տաներ ռուս ժողովրդի նվերները»:
Պուտինը չի հստակեցրել, թե որ հանրապետություններն ու հողերը նկատի ունի` նշելով միայն, որ «Խորհրդային Միության ստեղծման ժամանակ պայմանագրում գրված էր դրանից դուրս գալու իրավունքը, բայց գրված չէին ընթացակարգերը»:
Միևնույն ժամանակ Պուտինը հերթական անգամ հայտարարել է, որ 2014 թվականին Ղրիմի միացումը Ռուսաստանին «թերակղզու բնակչության ժողովրդավարական ընտրությունն էր»:
«Ղրիմը միշտ մերն է եղել, անգամ իրավաբանական տեսանկյունից»,-նշել է ՌԴ նախագահը:
Հիշեցնենք, որ Ղրիմը Ռուսաստանին է միացել 2014 թվականին՝ հանրաքվեի արդյունքում: Ուկրաինան այն շարունակում է համարել իրենը: