Հայաստանում հունիսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային 771 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 22 488-ի:
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ռեկորդային՝ 771 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 22 488 է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել 11 քաղաքացի, մահացածների թիվ 397 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Հունիսի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվ 131 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 12 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 528-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 538 է, ընդհանուր առողջացածներինը՝ 11 335, փաստացի բուժվողներինը՝ 10 625 (մեկ օրում ավելացել է 221-ով): Մեկ օրում թեստավորվել է 2336 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 102 736 քաղաքացի: