Հունիսի 25-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։
Արցախի և Հայաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից։
Արտաքին գործերի նախարարները կարևորել են նմանատիպ հանդիպումների պաբերաբար անցկացումը՝ քննարկելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցերը, ինչպես նաև մտքեր փոխանակելու երկու հայկական պետությունների արտաքին քաղաքական օրակարգի առանցքային ուղղությունների վերաբերյալ համակարգված գործողությունների շուրջ։
Հանդիպմանը վերստին ընդգծվել է խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացման և առաջմղման նպատակով Արցախի Հանրապետության լիարժեք և ուղղակի մասնակցությամբ եռակողմ բանակցային ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը։
Կողմերը կարևորել են միջազգային հարթակներում Արցախի շահերի ներկայացման և պաշտպանության ուղղությամբ գործադրվող համատեղ ջանքերը։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանն ընդգծել է Արցախում բնակվող Ադրբեջանից փախստականների և Արցախի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց միջազգային պաշտպանության և միջազգային աջակցության ապահովման, ինչպես նաև խաղաղ կարգավորման գործընթացում նրանց շահերի առաջմղման ուղղությամբ գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը։
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել երկու գերատեսչությունների միջև համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցերի շուրջ։