Artsakhpress

Սփյուռք

Լիբանանում Թուրքիայի ներգրավվածության աճը նոր մարտահրավեր է լիբանանահայության համար

Լիբանանում հունիսի կեսին թուրքամետ շրջանակների կողմից իրականացված հակակայկական գործողությունները վտանգավոր սադրանք են քաղաքական և տնտեսական լրջագույն ճգնաժամի մեջ գտնվող Լիբանանի բազմակոնֆեսիոնալ պետական համակարգի համար, որի մաս է կազմում հայ համայնքը։

Լիբանանում Թուրքիայի ներգրավվածության աճը նոր մարտահրավեր է լիբանանահայության համար

Լիբանանում Թուրքիայի ներգրավվածության աճը նոր մարտահրավեր է լիբանանահայության համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միևնույն ժամանակ, այս միջադեպը հարցեր է առաջացնում Լիբանանում Թուրքիայի քաղաքական և տնտեսական ներգրավվածության մասին։
Թուրքիան հետևողականորեն ամրապնդում է իր դիրքերը Լիբանանում՝ օգտագործելով «փափուկ ուժի» գործիքները:
Լիբանանում ազգությամբ թուրքերի քանակը ոչ պաշտոնական տվյալների համաձայն 50-80 հազար է, որոնց մեծ մասը կենտրոնացած է Լիբանանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Տրիպոլիում։ Թուրքական լրատվամիջոցների համաձայն՝ Լիբանանում նաև 120-150 հազար փախստական թուրքմեններ կան, որոնք վերջին տարիներին Լիբանան են գաղթել Սիրիայից։ Նրանց մեծ մասն ապրում է մայրաքաղաք Բեյրութում։
Ավանդաբար թուրքական համայնքը Լիբանանում քաղաքական ակտիվություն չի դրսևորել։ Իր հերթին, պաշտոնական Անկարան, օբյեկտիվ պատճառներից ելնելով (լիբանանյան քաղաքացիական պատերազմի (1975-1990) հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամ, Լիբանանում Դամասկոսի ազդեցիկ ներկայություն, տարածաշրջանային և միջազգային խոշոր դերակատարների (Սաուդյան Արաբիա, Կատար, Իրան, Սիրիա, Ֆրանսիան, ԱՄՆ, Եգիպտոս) ներգրավվածություն, Լիբանանում շիական Հիզբոլլահ խմբավորման գործունեություն, Լիբանանում պատմականորեն ազդեցիկ և քաղաքականապես ակտիվ հայ համայնքի գոյություն և այլն), նախկինում երբեք ակտիվ քայլեր չի ձեռնարկել Լիբանանում իր դիրքերն ամրապնդելու ուղղությամբ։
Վերջին 15 տարիներին, սակայն, իրավիճակը կտրուկ փոխվել է։ Հաշվի առնելով վերոնշյալ խոչընդոտների առկայությունը՝ Թուրքիան Լիբանանում իր դիրքերն ամրապնդելու համար օգտագործում է «փափուկ ուժի» գործիքները՝ հենվելով գերազանցապես թուրքմենների և սուննի համայնքի վրա (մարոնիների, շիաների, դրուզների և այլ քրիստոնեական համայնքների շրջանում Թուրքիային դեռևս չի հաջողվում գործընկերներ գտնել)։ Ընդ որում, Անկարան հիմնական շեշտը դնում է սուննիներով և թուրքմեններով բնակեցված շրջաններում սոցիալական, տնտեսական և մշակութային օգնության ծրագրերի իրականացման և ՀԿ-ների, բարեգործական և հումանիտար կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցության և վերջիններիս նպատակային ուղղորդման վրա (ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Թուրքիան Լիբանանում 22 հազար սոցիալական, բարեգործական և այլ միություններ ունի)։
Հատկանշական է, որ լիբանանցի թուրքերը կամ թուրքմենները, օգտվելով  Անկարայի անթաքույց աջակցությունից, վերջին տարիներին նաև քաղաքական հավակնություններ են ներկայացնում՝ պահանջելով մասնակցություն Լիբանանի կառավարությունում։
Անկարան, որի արտաքին քաղաքականության համատեքստում Մերձավոր Արևելքը վերջին տասնամյակում առանձնահատուկ կարևորություն է ստացել, զգալի ջանքեր է գործադրում նաև ռազմավարական կարևորություն ունեցող մերձավորարևելյան այս երկրի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Եվ չնայած առկա խոչընդոտներին՝ պետք է արձանագրել, որ Թուրքիա-Լիբանան հարաբերությունները վերջին 15 տարիների ընթացքում, այնուամենայնիվ,  էական առաջընթաց են գրանցել։
Լիբանանում Թուրքիայի ակտիվացումը նոր մարտահրավեր է լիբանանահայության համար:
Բնականաբար, Թուրքիայի այս քաղաքականությունն առանձնահատուկ վտանգ է  ներկայացնում ինչպես տեղի, այնպես էլ ողջ մերձավորարևելյան տարածաշրջանի հայ համայնքների համար, որոնք առանց այն էլ մեծապես տուժել են 2010 թվականից Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունների և տնտեսական ճգնաժամերի հետևանքով։ Առավել քան կանխատեսելի է, որ Լիբանանում թուրքական գործոնի ակտիվացմանը զուգահեռ աճելու է հայ համայնքի թիրախավորումը թուրքամետ ուժերի կողմից։
Այս տեսանկյունից հատկանշական է, որ Լիբանանում հայ քաղաքական երեք կուսակցություններ՝ ՍԴՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՌԱԿ-ը, համատեղ հայտարարություն են տարածել միջադեպի վերաբերյալ՝ ընդգծելով, որ կրոնական, էթնիկ, ռասայական խտրականություն ու ատելություն պարունակող որևէ խոսք սպառնալիք է ներկայացնում Լիբանանի ներքին կայունության համար։ Եվ կարելի է ակնկալել, որ Լիբանանի կառավարությունը և հանրությունը, ոչ միայն լիբանանահայությունը, առաջիկայում խստորեն հակազդելու են նման ցանկացած դրսևորման։
Միևնույն ժամանակ, հետագա զարգացումներին հետևելու և իրավիճակը վերահսկելու  նպատակով Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ինչպես համայնքային կառույցների, այնպես էլ լիբանանյան իշխանությունների հետ։ ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում է նաև լիբանանահայերի սոցիալ-տնտեսական իրավիճակը, որը բավական ճգնաժամային է։ Ներկայումս քննարկվում են գործիքներ, որոնք հնարավորություն կտան արձագանքել այս խնդիրներին։
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search