Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ում ցանկանում են Վաշինգտոնը դարձնել երկրի 51-րդ նահանգը. Ներկայացուցիչների պալատում այսօր սպասվում է այս հարցով քվեարկություն

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն այսօր` հունիսի 26-ին, կքվեարկի երկրի մայրաքաղաք Վաշինգտոնի կարգավիճակը որոշելու հարցով, այն առաջարկվում է դարձնել երկրի 51-րդ նահանգը:

ԱՄՆ-ում ցանկանում են Վաշինգտոնը դարձնել երկրի 51-րդ նահանգը. Ներկայացուցիչների պալատում այսօր սպասվում է այս հարցով քվեարկություն

ԱՄՆ-ում ցանկանում են Վաշինգտոնը դարձնել երկրի 51-րդ նահանգը. Ներկայացուցիչների պալատում այսօր սպասվում է այս հարցով քվեարկություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ներկայում Վաշինգտոնը վարչական տեսանկյունից հանդիսանում է Կոլումբիայի դաշնային շրջան, որը որևէ նահանգի մաս չէ:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը նահանգ դարձնելը կշտկի առկա անարդարությունը, փոխանցում է tert.am-ը:
«Վաղը (հունիսի 26-ին) մենք կշտկենք այդ անարդարությունը, որը հակասում է մեր ժողովրդավարությանը»,-մեջբերում է խոսնակին Fox News հեռուստաալիքը:
Նախաձեռնության հեղինակները դեմոկրատ կոնգրեսականներն են, Փելոսին նույնպես ներկայացնում է Դեմոկրատական կուսակցությունը:
Նրանք պնդում են, որ մայրաքաղաքի բնակիչները բարեխղճորեն կատարում են իրենց քաղաքացիական պարտավորությունները, բայց չեն կարողանում ընտրել իրենց ներկայացուցիչներին դաշնային կոնգրեսում:
Ինչ վերաբերում է օրինագծի հեռանկարին, ապա սպասվում է, որ այն կհաստատվի ստորին պալատում, որտեղ դեմոկրատները մեծամասնություն են կազմում, և կմերժվի Սենատում, որը գտնվում է հանրապետականների հսկողության ներքո: Սպիտակ տանը հայտարարել են, որ ամեն դեպքում օրինագծի նկատմամբ վետո են դնելու:

     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար

Հանրապետության ողջ տարածքում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն

Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար «Տաշիր գրուպ»-ը կհատկացնի մոտ 50 միլիոն դոլար

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած քաղաքացիների հայտերն ընդունվում են ըստ հերթականության. պատասխանատու

Ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Ստեփանակերտում թշնամու լեզվի ուսուցման դասընթաց կկազմակերպվի

Հանրապետության որոշ համայնքներում հոսանքի ժամանակավոր անջատում կլինի

ԱԺ 3 խմբակցություն հայտարարություն է տարածել

Search