Artsakhpress

Միջազգային

Եվրախմբի նախագահ առաջին անգամ կին կարող է ընտրվել

Իսպանիայի էկոնոմիկայի նախարար Նադիա Կալվինյոն Եվրախմբի նախագահի պաշտոնի հիմնական թեկնածուն է։ Նրա թեկնածությունը պաշտոնապես առաջադրել է Մադրիդը:

Եվրախմբի նախագահ առաջին անգամ կին կարող է ընտրվել

Եվրախմբի նախագահ առաջին անգամ կին կարող է ընտրվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է News.am-ը:
Երկշաբաթյա մրցավազքում հաղթանակի դեպքում 51-ամյա Կալվինյոն, ով մասնագիտությամբ տնտեսագետ է, չորս զավակների մայր է, կանանցից առաջինը կգլխավորի ընդհանուր արժույթով երկրների ֆինանսների նախարարների կազմակերպությունը։ Նա անկուսակցական է՝ սոցիալիստների կառավարությունում։
Իսպանուհու մրցակիցը Իռլանդիայի ֆինանսների նախարար Պասկալ Դոնոխյուն է։ Այս լիբերալ-պահպանողականը համարվում է առավել փոխզիջումային թեկնածու, քանի որ ներկայացնում է եվրոգոտում չափերով, հարստությամբ եւ ազդեցությամբ միջին երկիր։ Բարձր գնահատական են ստացել Դոնոխյուի գործողությունները կորոնավիրուսի բռնկման ընթացքում։
Լյուքսեմբուրգի ֆինանսների հեղինակավոր նախարար Պիեռ Գրամենյան նույնպես հավակնում է այս պաշտոնին։
Պաշտոնը թափուր է դառնում այն բանից հետո, երբ պորտուգալացի Մարիու Սենետենուն որոշեց չմնալ այնտեղ երկրորդ երկամյա ժամկետում։ Նրա հաջորդը ստիպված կլինի կարեւոր դեր խաղալ վարակի ճգնաժամից հետո Եվրամիության տնտեսությունը վերականգնելու քաղաքականության մշակման հարցում։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կառավարությունը տրամադրում է կոմունալ ծառայությունների փոխհատուցում

Մեկնարկել է արցախցիներին սոցիալական աջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը

Արցախցիներին հյուրընկալած ֆիզիկական անձինք կառավարությունից կստանան ֆինանսական աջակցություն

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Մոտ օրերս Արցախում համացանցը հասանելի կդառնա. Հակոբ Ղահրամանյան

Արցախի նախագահը պատրաստակամ է «Ազգային վերածնունդ» կուսակցության հետ կիսել քաղաքական կառավարման պատասխանատվությունը

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Search