«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի բաց տարածքում այսօր տեղի է ունեցել «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից թողարկված և Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված նամականիշի մարման արարողությունը:
Նամականիշի մարում՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին
Նամականիշի վրա պատկերված է գնդակոծված պատ, որի վրա ածուխով գրված է «Մտանք Բեռլին» գրառումը: Նամականիշի վերևի աջ անկյունում նկարված է «75» թիվը՝ խորհրդանշելով Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը: