ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, հունիսի 27-ին ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների, ովքեր զբաղեցրած հրամանատարական պաշտոններում աչքի են ընկել լավագույն կողմերով և առանձնահատուկ հրամանատարական ունակություններով:
Ջալալ Հարությունյանն ընդունել է ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը սպայակազմին ներկայացրել է զորամասերի ու առանձին ստորաբաժանումների մարտունակության հետագա բարձրացման վերաբերյալ ՊԲ-ի հրամանատարության տեսլականն ու ակնկալիքները՝ անդրադարձել այդ համատեքստում նորանշանակ սպաների անելիքներին, շնորհավորել վերջիններիս և համոզմունք հայտնել, որ նոր պաշտոններում ևս նրանք աչքի կընկնեն ծառայողական պարտականությունների կատարման բարձր մակարդակով: