Հայաստանում հունիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 482 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել 25 127-ի:
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 482 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 25 127
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հունիսի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 143 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 11 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 576-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 181 է, ընդհանուր առողջացածներինը՝ 13 297, փաստացի բուժվողներինը՝ 11254 (մեկ օրում ավելացել է 290-ով):
Մեկ օրում թեստավորվել է 1398 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 110 571 քաղաքացի: