Artsakhpress

Հասարակական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 482 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 25 127

Հայաստանում հունիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 482 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել 25 127-ի: 

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 482 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 25 127

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 482 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 25 127
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 433 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հունիսի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 143 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 11 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 576-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 181 է, ընդհանուր առողջացածներինը՝ 13 297, փաստացի բուժվողներինը՝ 11254 (մեկ օրում ավելացել է 290-ով):

Մեկ օրում թեստավորվել է 1398 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 110 571 քաղաքացի:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search