Artsakhpress

Սփյուռք

Քիմ Քարդաշյանը դարձել է դոլարային միլիարդատեր

«Քարդաշյանների ընտանիք» ամերիկյան ռեալիթի շոուի մասնակից և ձեռնարկատեր Քիմ Քրդաշյան-Ուեստը դարձել է դոլարային միլիարդատեր կոսմետիկա արտադրող սեփական բրենդի շնորհիվ։

Քիմ Քարդաշյանը դարձել է դոլարային միլիարդատեր

Քիմ Քարդաշյանը դարձել է դոլարային միլիարդատեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտնել է TMZ պորտալը, փոխանցում է Panorama.am-ը:

Նշվում է, որ նա  200 միլիոն դոլարով վաճառել է KKW Beauty արանքանիշի 20 տոկոսը ֆրանկո-ամերիկյան Coty կոսմետիկական հսկային։ Այդպիսով, Coty-ին Քարդաշյանի բրենդն ամբողջութամբ գնահատել է 1 միլիարդ դոլար։

«Coty-ի հետ երկարատև գործընկերությունը թույլ կտա ինձ ավելի շատ նոր և հետաքրքիր ապրանքներ արտադրել, որպեսզի դրանք վաճառեմ ամբողջ աշխարհում», - մեկնաբանել է Քարդաշյանը:

Լրագրողները հավելում են, որ Քարդաշյանը վաճառել է իր ընկերության միայն մեկ հինգերորդը, այդ իսկ պատճառով նա մնում է բրենդի գլխավոր ղեկավարն ու ապագայում կընտրի դրա ռազմավարությունը։ Բացի այդ, նշվում է, որ Քարդաշյանն ու նրա թիմը նախքան Coty-ի հետ պայմանագրի կնքումը մի քանի ամիս քննարկում էին մանրամասները։

KKW Beauty կոսմետիկական բրենդը հիմնադրվել է 2017 թվականին։ Հայտնի է, որ վաճառքի առաջին օրը ապրանքանիշի եկամուտը կազմել է 14 միլիոն դոլար։


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կառավարությունը տրամադրում է կոմունալ ծառայությունների փոխհատուցում

Արցախցիներին հյուրընկալած ֆիզիկական անձինք կառավարությունից կստանան ֆինանսական աջակցություն

Մեկնարկել է արցախցիներին սոցիալական աջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Մոտ օրերս Արցախում համացանցը հասանելի կդառնա. Հակոբ Ղահրամանյան

Արցախի նախագահը պատրաստակամ է «Ազգային վերածնունդ» կուսակցության հետ կիսել քաղաքական կառավարման պատասխանատվությունը

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Search