Artsakhpress

Սփյուռք

Ստրասբուգի նորընտիր հայ քաղաքապետն Արեւմտյան Հայաստանում նկարահանվել է Ցեղասպանության մասին ֆիլմում

Ֆրանսիայի Ստրասբուրգի նորընտիր հայ քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը 2015 թվականին եղել է Արեւմտյան Հայաստանում եւ նկարահանվել ֆրանս–գերմանական «Ճանապարհորդություն Անատոլիայում» ֆիլմում, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին եւ ցուցադրվել է Ֆրանսիայի ու Գերմանիայի հայտնի հեռուստաընկերություններով եւ կինոթատրոններում։

Ստրասբուգի նորընտիր հայ քաղաքապետն Արեւմտյան Հայաստանում նկարահանվել է Ցեղասպանության մասին ֆիլմում

Ստրասբուգի նորընտիր հայ քաղաքապետն Արեւմտյան Հայաստանում նկարահանվել է Ցեղասպանության մասին ֆիլմում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆիլմը նկարելու մասին գաղափարը ծագել է ֆիլմի պրոդյուսեր Բեռնար Մանջանտեի մոտ, երբ նա իր հայ մտերիմի՝ թարգմանիչ Խաչիկ Տերտերյանի ուղեկցությամբ Նարեկավանք Տուրի հետ այցելել էր Արեւմտյան Հայաստան, որից հետո նա իր տեսածից տպավորված որոշել է ֆիլմ  նկարել Հայոց ցեղասպանության մասին, որի նկարահանումներին հաջորդ տարի հրավիրել է մասնակցել հենց իր հետ նույն խմբում ճանապարհորդած հայ զույգի, ինչպես նաեւ Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Ստամբուլում ապրող այնպիսի անձանց, որոնց նախնիները փրկվել էին Հայոց ցեղասպանությունից, փոխանցում է news.am-ը:
Ֆրանսիական Balibari WDR–ի  ստուդիայի պրոդյուսեր Կլառա Վիլերմոսը  ֆիլմի նկարահանմանը հրավիրում է նաեւ ֆրանսահայ հայտնի պատմաբան, Եվրոպայի հայտնի համալսարաններում դասավանդող Ռայմոնդ  (Հարություն)Գեւորգյանին։
Ֆիլմի նկարհանող կազմի եւ մասնակիցների ուղեւորությունը դեպի Արեւմտյան Հայաստան կազմակերպել է Նարեկավանք Տուր ընկերությունը։
Ֆիլմի սյուժեն հետեւյալն է, որ Հայոց ցեղասպանության հետեւանքով աշխարհի տարբեր երկրներում հայտնվածները մի ավտոբուսով մեկնում են ճամփորդության Արեւմտյան Հայաստան, որի ընթացքում մասնակիցները մեկը մյուսի հետ կիսվում են իրենց նախնիների հետ տեղի ունեցած ողբերգական պատմություններով։
Ֆիլմի մեջ մասնակցում են Ստրասբուրգից Ժաննա Բարսեղյանը, Բեռլինից հայտնի հայ երաժիշտ Ստեփան Գանտրալյանը, Հայաստանից հայտնի պլաստիկ վիրաբույժ Աննա Սարգսյանը եւ այլք։
Ֆիլմում  երկխոսությունները մասնակիցների միջեւ եւ Արեւմտյան Հայաստանում տեղացի քրդերի ու թուրքերի միջեւ տեղի են ունենում հայերենով, անգլերենով, ֆրանսերենով, թուրքերենով ու ռուսերենով, իսկ ֆրանսերենով ու գերմաներենով թարգմանությունը`  ենթագրերով։
Այսինքն ֆիլմը հանգիստ կարող են դիտել նաեւ հայերեն իմացողները։

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search