Artsakhpress

Քաղաքական

Խորհրդարանին է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին տարեկան հաղորդումը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախօրեին կայացած արտահերթ նստաշրջանի լիագումար նիստին Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին տարեկան հաղորդումը:

Խորհրդարանին է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին տարեկան հաղորդումը

Խորհրդարանին է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին տարեկան հաղորդումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ իր խոսքում Արտակ Բեգլարյանն ասել է, որ ՄԻՊ գործունեությունը և դրա արտացոլումը տարեկան հաղորդման մեջ ունեցել է մի քանի հիմնական ուղղություններ: Մասնավորապես՝ առաջին ուղղությունը բողոքների ուսումնասիրությունն ու քննարկումն է, այնուհետև մշտադիտարկման աշխատանքը տարբեր ոլորտներում և տարբեր խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության բնագավառներում, հաջորդիվ՝ օրենսդրության կատարելագործումը:
«Սրանք հիմնական գործառույթներն են, որոնք ներկայացված են օրենքով, սակայն, բացի դրանից, կան օրենքից բխող ուղղություններ, որոնք առանձնացնում է ՄԻՊ աշխատակազմը՝ մասնավորապես հանրային իրազեկման աշխատանքները մարդու իրավունքների ուղղությամբ, քաղաքացիական հասարակության զորացման աջակցությունը, միջազգային կապերի ընդլայնումը և արտաքին փոխգործակցության ոլորտը, որի մեջ ընդգրկված են ՀՀ գործընկերների, Սփյուռքի և միջազգային կառույցների հետ համագործակցությունը: Կարևոր ուղղություն է նաև Ադրբեջանի կողմից արցախցիների իրավունքների ու խախտումների սահմանափակումների մշտադիտարկումը և համապատասխան հարթակներում դրանց մասին բարձրաձայնումը»,- մասնավորապես նշել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը:
Ա. Բեգլարյանի խոսքով՝ 2019 թ.-ին աշխատանքներ են տարվել նշված բոլոր ուղղություններով և արձանագրված խնդիրները ներկայացվել են տարեկան հաղորդման մեջ: Ամենածավալուն հատվածը, ըստ ՄԻՊ-ի, բողոքների ուսումնասիրությունն ու քննարկումն է, որից բխում է նաև կանխարգելիչ աշխատանքները, քանի որ, բացի անհատական դեպքերից, երբեմն լինում են նաև այնպիսի խնդիրներ, որոնք առկա են կամ օրենսդրության մեջ, կամ էլ գործնականում:
Ընդհանուր առմամբ, 2019 թ.-ին ՄԻՊ աշխատակազմը ստացել է 234 դիմում՝ 378 անձանց կողմից, որից 126-ը՝ բանավոր, իսկ 105-ը՝ գրավոր, 3-ը՝ այլ(օրինակ՝ ազատազրկված անձը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին հանդիպելո խնդրանքով և այլն): Բողոքների ուսումնասիրության քննարկման և կանխարգելիչ աշխատանքների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացվել են մոտ 100 առաջարկներ, որոնք կառույցը ակնկալում է, որ կատար կածվեն:
Տարեկան հաղորդման ներկայացումից հետո Ա. Բեգլարյանը պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search