Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարություններն անթույլատրելի են. ՀՀ ԱԳ նախարար

 Հունիսի 30-ին տեղի  ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։

Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարություններն անթույլատրելի են. ՀՀ ԱԳ նախարար

Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարություններն անթույլատրելի են. ՀՀ ԱԳ նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
«Տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձ է կատարվել համավարակային պայմաններում խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակին:
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունների անթույլատրելիությունը՝ նշելով, որ դրանք վնաս են հասցնում խաղաղ գործընթացի միջավայրին և խոչընդոտում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը:
Միևնույն ժամանակ նախարար Մնացականյանը կարևորել է Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ազատ և անվտանգ տեղաշարժի միջոցով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են  առերես հանդիպումների և համանախագահների տարածաշրջան այցի հնարավորությունները՝ կախված համավարակային իրավիճակի զարգացումներից: Միևնույն ժամանակ ընդգծվել է գալիք ամիս հեռավար կապով շփումները շարունակելու պատրաստակամությունը»,- նշված է հաղորդագրությունում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search