Artsakhpress

Հասարակական

Այսօր Սոցիալական մեդիայի համաշխարհային օրն է

Հունիսի 30-ը Սոցիալական մեդիայի համաշխարհային օրն է:

Այսօր Սոցիալական մեդիայի համաշխարհային օրն է

Այսօր Սոցիալական մեդիայի համաշխարհային օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՄԱԿ-ը սոցիալական մեդիայի օգտատերերին հորդորում է «դադար տալ՝ նախքան լուրով կիսվելը»՝ այսպիսով պայքարելով ապատեղեկատվության դեմ՝ 1lurer.am-ի  հաղորդմամբ՝ գրում է Euronews-ը:
«Ապատեղեկատվությունը, ատելության խոսքն ու կեղծ լուրերը հեղեղել են ու աղավաղում են բոլոր մարտահրավերները: Այն վարակի նման է գործում: Այն շահագործում է մեր թուլությունը, մեր կողմնակալությունը, մեր նախապաշարումներն ու հույզերը»,- ասվում է ՄԱԿ-ի հայտարարության մեջ:
Կեղծ լուրերը հեռահար նպատակներ ունեն՝ մարդկանց պատճառելով առողջական, անվտանգային ու միջավայրի հետ կապված խնդիրներ:
Ապատեղեկատվությունը կարող է բևեռացնել բանավեճերը, ստեղծել կամ խորացնել լարվածությունը հանրության շրջանում, քայքայել ընտրական համակարգը: Կեղծ լուրերը շատ ավելի արագ են տարածվում սոցիալական մեդիայով, քան իրական լուրերը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search