Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Հնդկաստանի նկատմամբ. Jane’s

Հունիսի 26-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնատար անձանցից մեկը հայտնել է, որ իրենք մշտապես կոչ են անում իրենց բոլոր դաշնակիցներին և գործընկերներին դադարեցնել Ռուսաստանի հետ գործարքները, որոնք սպառնում են ամերիկյան պատժամիջոցներ հարուցել։

ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Հնդկաստանի նկատմամբ. Jane’s

ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Հնդկաստանի նկատմամբ. Jane’s
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս առումով Հնդկաստանը ևս ապահովագրված չէ «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքից։
«Ռազմինֆո»-ի փոխանցմամբ, այս մասին պաշտոնյան հաղորդել է Jane’s ռազմական հանդեսին։
Թեև պատժամիջոցների վերաբերյալ դեռևս որևէ որոշում չկա, սակայն այս մեկնաբանությունն արվել է այն բանից հետո, երբ այս տարվա հունիսին ակտիվացել են 33 միավոր կործանիչ՝ 21 միավոր ՄիԳ-29 և 12 միավոր Սու-30ՄԿԻ գնելու վերաբերյալ ռուս-հնդկական բանակցությունները։ Հնդկաստանի Ռազմաօդային ուժերը պլանավորում են կործանիչները ստանալ մինչև 2022 թվականը։
Նշենք, որ վերջերս Հնդկաստանը դիմել էր Ռուսաստանին՝ Ս-400 ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակը նախատեսվածից ավելի վաղ՝ մինչև 2020 թվականի վերջ ստանալու համար։ Այս քայլը մասամբ պայմանավորված է վերջերս Հնդկաստանի և Չինաստանի միջև սահմանային լարվածության աճի հետ։
Հավելենք, որ Ամերիկյան պատժամիջոցները ռուսական համակարգերի գնման համար նախատեսվում են CAATSA-ի 231-րդ բաժնով, ըստ որի՝ «ԱՄՆ նախագահը կարող է Ռուսաստանի հետախուզական կամ պաշտպանական ոլորտների հետ որևէ կապ ունեցող անձի հետ գործարքի մեջ մտած անձի / մարմնի նկատմամբ կիրառել օրենքի 235-րդ բաժնում ներկայացված պատժամիջոցներից հինգը կամ ավելին»։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search