Artsakhpress

Միջազգային

Պոմպեոն Թուրքիային կոչ է արել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի չվերածել

Միացյալ Նահանգները Թուրքիայի կառավարությանը կոչ է արել պահպանել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը, որպես թանգարան՝ դրանով իսկ մերժելով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի այն մզկիթի վերածելու առաջարկը։

Պոմպեոն Թուրքիային կոչ է արել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի չվերածել

Պոմպեոն Թուրքիային կոչ է արել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի չվերածել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Թուրքական կառավարությունը Սուրբ Սոֆիայի տաճարը կառավարել է թանգարանի կարգավիճակով, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պաշտոնապես ճանաչվել է որպես Ստամբուլի պատմական հուշարձանների մաս եւ ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության ցանկում։
Մենք վճռականորեն կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը շարունակել պահպանել Սուրբ Սոֆիայի տաճարը որպես թանգարան՝ որպես կրոնական ավանդույթների ու բազմազան պատմության հանդեպ իր հարգանքին հավատարմության օրինակ եւ այն հասանելի դարձնել բոլորի համար: Այս հազվագյուտ օբյեկտը գեղարվեստական եւ տեխնիկական հանճարեղության կրոնական արտահայտություն է, որն արտացոլված է նրա հարուստ ու բարդ 1500-ամյա պատմության մեջ:
Ավելին, տաճարի կարգավիճակը, որպես թանգարան, աշխարհի տարբեր երկրներից մարդկանց թույլ է տալիս վայելել այն եւ մտորել այս հոյակապ ձեռքբերման շուրջ:
Միացյալ Նահանգները Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխումը դիտարկում է որպես այս հիանալի շենքի եւ կրոնական տարբեր ավանդույթների ու մշակույթների մարդկանց միջեւ որպես հիմնական կամուրջ ծառայելու նրա անգերազանցելի կարողության ժառանգության նվազում:
Մենք ձգտում ենք շարունակել աշխատել Թուրքիայի կառավարության հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ կրոնական եւ մշակութային վայրերի պահպանման շուրջ»,- news.am-ի փոխանցմամբ՝ նշվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Ադրբեջանի զինված ուժերն Ակնայում են

Պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրները գնահատելու և լուծումներ առաջարկելու նպատակով Արցախում ձևավորվել է տեղեկատվական կենտրոն

Լավրովը հայտարարել է ԼՂ-ի հարցով ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերի մասին

Ռուս խաղաղապահները Շուշիից Ֆիզուլիի շրջան ճանապարհին ուղեկցել են ադրբեջանցի զինվորականներին

Search