Artsakhpress

Ռազմական

Բանակը մշտապես լինելու է ուշադրության կենտրոնում. Նախագահն անդրադարձել է մարտունակության բարձրացմանն ուղղված աշխատանքներին (Տեսանյութ)

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է ԱՀ Նախագահի 2020-2025 թթ. ծրագրի հիմնական ուղղություններին:

Բանակը մշտապես լինելու է ուշադրության կենտրոնում. Նախագահն անդրադարձել է մարտունակության բարձրացմանն ուղղված աշխատանքներին (Տեսանյութ)

Բանակը մշտապես լինելու է ուշադրության կենտրոնում. Նախագահն անդրադարձել է մարտունակության բարձրացմանն ուղղված աշխատանքներին (Տեսանյութ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ իր խոսքում Արայիկ Հարությունյանն ասել է, որ հունիսի 29-ին, ԱՀ Սահմանադրության պահանջներին համապատասխան, հրապարակվել է Հանրապետության Նախագահի 2020-2025 թթ. ծրագիրը, որի հիմքում եղել է իր՝ որպես ընտրված նախագահի նախընտրական ծրագիրը և «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» ու «Միասնական հայրենիք» կուսակցությունների միջև կնքված հուշագիրը:

Հանրապետության Նախագահի 2020-2025 թթ ծրագրում գլխավոր խնդիրը բանակի մարտունակության ու պաշտպանունակության աստիճանի բարձրացումն է:

Կառավարման կարճ ժամանակահատվածում Ա. Հարությունյանը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի հետ, այցելություններ առաջնագիծ, մարտական դիրքեր և ներկա գտնվել զորավարժությունների:

ԱՀ Նախագահը նշել է, որ բանակը մշտապես լինելու է իր ուշադրության կենտրոնում՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, գրաված դիրքից ու հնարավորությունից:

«Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ մեր ազգի ապագան պայմանավորված է հենց դրանով: Ծրագրված են մի շարք աշխատանքներ, որոնք, իհարկե, հրապարակման ենթակա չեն: Ամեն օր և ամեն ժամ մենք պետք է բարձրացնենք մեր մարտունակության աստիճանը: Եվ որոշ ժամանակ անց այդ ուղղությամբ արձանագրելու ենք լուրջ առաջընթաց: Նշեմ, որ այն, ինչ վերջին երկու տարիների ընթացքում եղել է բանակի մարտունակության բարձրացման, սոցիալ-կենցաղային պայմանների փոփոխության առումներով, կրելու է շարունակական բնույթ»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:


     

Քաղաքական

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Լավրովը հայտարարել է ԼՂ-ի հարցով ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերի մասին

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Ռուս խաղաղապահներն սկսել են ջուր մատակարարել Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում մնացած տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերով պետք է դիմել ԱՀ ոստիկանություն

Search