Artsakhpress

Հասարակական

Առողջապահությունը կլինի անվճար, կբարձրացվեն ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը. Նախագահի անդրադարձը

Արցախի Հանրապետության Նախագահի 2020-2025 թթ. ծրագրով Արցախում բարձրագույն կրթությունը լինելու է անվճար:

Առողջապահությունը կլինի անվճար, կբարձրացվեն ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը. Նախագահի անդրադարձը

Առողջապահությունը կլինի անվճար, կբարձրացվեն ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը. Նախագահի անդրադարձը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասել է ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Թող որևէ մեկը չկասկածի, որ կրթական համակարգում որակական փոփոխություն չի լինելու: Համոզված եմ, որ շատ ավելի որակյալ բարձրագույն անվճար կրթություն ենք ունենալու, քան այսօր»,- ընդգծել է Ա. Հարությունյանը:
Հանրապետության Նախագահը բազմիցս խոսել է նաև անվճար առողջապահական համակարգ ունենալու մասին: Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում նա նշել է, որ առողջապահության բնագավառում կլինեն բարեփոխումներ: 2021 թվականի հունվարի 1-ից կգործի 100%-ով պետպատվերի ծրագիրը:
Առողջապահական ոլորտի մեկ այլ բարեփոխում վերաբերում է համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը: Նախագահը չի բացառել, որ առաջին քայլը կկատարվի այս տարվա սեպտեմբերին:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Ռուս խաղաղապահներն սկսել են ջուր մատակարարել Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում մնացած տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերով պետք է դիմել ԱՀ ոստիկանություն

Արցախը շարունակելու է մնալ իր անկախ կարգավիճակում՝ ունենալով համայն հայության ու ՌԴ գործուն աջակցությունը. Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի

Search