ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն օրենք է ընդունել, որով պատժամիջոցներ կհասմանվեն այն չինական բանկերի նկատմամբ, որոնք գործարքներ են իրականացնում Հոնկոնգի ազգային անվտանգության վերաբերյալ օրենքի ընդունմանն առնչվող չինացի պաշտոնատար անձանց հետ:
ԱՄՆ-ը Հոնկոնգի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով պատժամիջոցներ է սահմանում չինական բանկերի նկատմամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին հայտնում է Tert.am-ը:
Օրենքը հաստատվել է միաձայն քվեարկությամբ:
Միացյալ Նահանգները դեմ էր արտահայտվել նման օրենքի ընդունմանը՝ պնդելով, որ խախտում է Հոնկոնգի ինքնավարության իրավունքներն ու ազատությունները: Դրա հետևանքով Վաշինգտոնը որոշում է կայացրել դադարեցնել ռազմական տեխնիկայի և երկակի նշանակության (այդ թվում՝ ռազմական) սարքավորումների մատակարարումը Հոնկոնգ՝ անթույլատրելի համարելով, որ դրանք հանկարծ հայտնվեն Չինաստանի զինված ուժերի վերահսկողության տակ: