Artsakhpress

Միջազգային

«Այն, որ Լուկաշենկոյին կտապալեն, Մոսկվայի համար այնքան էլ սարսափելի չէ». «Коммерсантъ»

Ռուսաստանի կողմից Բելառուսի նախագահական ընտրություններին միջամտելու մասին զրույցներն անհիմն են:

«Այն, որ Լուկաշենկոյին կտապալեն, Մոսկվայի համար այնքան էլ սարսափելի չէ». «Коммерсантъ»

«Այն, որ Լուկաշենկոյին կտապալեն, Մոսկվայի համար այնքան էլ սարսափելի չէ». «Коммерсантъ»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին հայտնում է Tert.am-ը:
 Այս մասին հուլիսի 1-ին հայտարարել են Մինսկում ՌԴ դեսպանությունից: Նախօրեին Ռժևում տեղի է ունեցել երկու երկրների ղեկավարների հանդիպումը: Թե ինչի մասին են խոսել ՌԴ նախագահ Պուտինն ու Բելառուսի նախագահ Լուկաշենկոն` անհայտ է. Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը շատ քիչ տեղեկություններ է հաղորդել այդ բանակցությունների մասին: Ռուսական կողմից նույնպես մանրամասներ գրեթե չեն ներկայացվել: 
Ռժևում հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունից հետո Լուկաշենկոն անհետացել էր տեսախցիկների տեսադաշտից և գրեթե ամբողջ օրն այդպես էլ ոչ մի հստակ բան ասված չէր երկու երկրների նախագահների հանդիպումից: Ավելին, պարզ չէր, թե որտեղ է գտնվում Բելառուսի նախագահը: Տեղեկություն ստացվեց միայն ուշ երեկոյան, ընդ որում, այն չի կարելի սպառիչ համարել. Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են երկկողմ հարաբերությունների բոլոր արդի հարցերը: Դիվանագիտական լեզվից թարգմանաբար սա նշանակում է, որ ոչ մի արդյունք չկա, ասելու բան` նույնպես: Դա պարզ էր հենց սկզբից. մեկ օրվա ընթացքում, այն էլ շտապողաբար, միջոցառման շրջանակում որևէ բան պայմանավորվելը դժվար է:
Բայց, այնուամենայնիվ, մամուլի ծառայության հաղորդագրությունը կարող էր ավելի գունեղ լինել, օրինակ` կողմերը համաձայնության են եկել Բելառուսում ազատ նախագահական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին` բացառելով սադրանքներն ու արտաքին ուժերի փորձերը` ուղղված երկրի իրավիճակի ապակայունացմանը: Սակայն ոչ մի նման բան չի ասվել:
Իհարկե, անիմաստ է գուշակել, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, բայց պարզ է, որ ռուս-բելառուսական հարաբերություններում դեպի լավը ոչ մի փոփոխության սպասել պետք չէ, իսկ դեպի վատը` շատ հնարավոր է:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն սենսացիոն մանրամասներ է հայտնել, այսպես կոչված, խորքային ինտեգրման վերաբերյալ Ռուսաստանի պայմաններից: Մոսկվան Մինսկին առաջարկել է իշխանության լիազորությունների 95%-ը դարձնել միասնական (դաշինքային): Դա տեղի է ունեցել Սոչիում` 2019 թվականի փետրվարի 13-ին: Դիվանագետը այդ փաստաթուղթը որակել է «ձեռքերը վեր» բառերով: Եվ իրոք, դա ավելի շատ հիշեցնում է կլանում, քան ինտեգրում: Պարզ է, որ նման դեպքում Բելառուսի նախագահը վերածվում է Ռուսաստանի սովորական պաշտոնյայի: Սա շատ բան է բացատրում` այդ թվում Ալեքսանդր Լուկաշենկոյի ծայրահեղ նյարդային պահվածքը վերջին շրջանում: Մեծ հաշվով, նրան կարելի է հասկանալ, նրա կարգավիճակը, որպես պետության ղեկավարի, կասկածի տակ է դրվել:
Ենթադրենք, նա ասում է. «Պետք է գազի ու նավթի գներն իջեցնել»: Իսկ նրան պատասխանում են. «Ահա ինտեգրման ծրագիրը, ստորագրեք և ստացեք ինչ ուզում եք»: Ընդ որում, պետք չէ բացառել, որ առաջարկն ուժի մեջ է մնում: Սա գլխավոր դաշնակցի կողմից հետագա աջակցության գինն է: Սակարկումը, ամենայն հավանականությամբ, կարելի է տանել միայն հանձնվող լիազորությունների տոկոսի մասով:
Սակայն, այստեղ զարմանալի ոչինչ չկա: Լուկաշենկոն պետք է մեղադրի միայն ինքն իրեն: Բելառուսական սոցիալիզմը չի կարող հավերժ գոյատևել հարևանի հաշվին: Ամեն ինչի համար էլ վաղ թե ուշ պետք է վճարել, գրում է հոդվածագիրը:
Իսկ Ռուսաստանին, ինչպես Ուկրաինայի դեպքում, ոչինչ անել պետք չէ, միայն նստել և սպասել, երբ իրենք կգան: Տնտեսությունը կխորտակվի, այլ ելք չի մնա: Արևմուտքը չի օգնի: Դատելով ամենից՝ գունավոր հեղափոխությունների պատմությունը, այն, որ Լուկաշենկոյին կտապալեն և Բելառուսը կգնա դեպի Արևմուտք, Մոսկվայի համար այնքան էլ սարսափելի չէ: Ռուսական ակտիվների կալանմամբ բելառուս առաջնորդը միայն վատացնում է իրավիճակը:
Լուկաշենկոն մեն-մենակ է մնում իր ընտրությունների հետ: Ընդ որում՝ նրա համար գլխավոր հարցը ոչ թե հաղթանակն է, այլ այն, թե ինչ ռեսուրսների հաշվին պետք է պահի իր իշխանությունը, գրում է հոդվածագիրը:  

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

Այս տարի Բերքի տոնը կանցկացվի այլ ձևաչափով

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Հակառակորդի ինքնաթիռ է խոցվել

Ալիևը հաստատել է Ադրբեջանի բնակչության և զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Հովանավորների աջակցությամբ մի խումբ աշակերտներ սմարթֆոններ են ստացել

Search