Թուրքիայի գերագույն դատարանը հայտարարել է, որ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը կարող է փոխվել երկրի նախագահի հրամանագրով:
Թուրքիայի գերագույն դատարանը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հարցը թողել է նախագահ Էրդողանի հայեցողությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին հայտնում է Tert.am-ը:
Դատախազը նշել է, որ 1934 թվականին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի` Սուրբ Սոֆիայի տաճարին թանգարանի կարգավիճակ տալու մասին որոշումն օրինական է, բայց երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրավունք ունի փոխել տաճարի կարգավիճակը:
Տաճարի ապագայի վերաբերյալ Թուրքիայի պետական խորհրդում անցկացված դատական նիստը տևել է ընդամենը 17 րոպե: Պետական խորհրդի որոշումը տաճարի ապագայի վերաբերյալ պարզ կլինի 15 օրվա ընթացքում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգնականներին հանձնարարել է Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի կարգավիճակի վերափոխելու մասին բազմակողմանի ուսումնասիրություն կատարել:
Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցվել է 532-537 թվականներին ՝ Հուստինիանոս կայսեր կողմից, որը որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը:
1453-ին Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935-ին, Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985-ին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: