Artsakhpress

Քաղաքական

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական նամակներ է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամների

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհակալական նամակներ է ուղարկել Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի մի խումբ անդամների։

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական նամակներ է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամների

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական նամակներ է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  ԱԳ նախարարը երախտագիտությամբ է նշել, որ ի շարունակություն 2019 թ. հոկտեմբերին Վաշինգտոնում ունեցած հանդիպումների և ստացված հավաստիացումների՝ կոնգրեսականները հետևողական ջանքեր են գործադրում՝ Արցախի Հանրապետության հետպատերազմյան վերականգնողական գործում Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող մարդասիրական օգնության շարունակականությունն ապահովելու համար:
 
«Անցած տասնամյակների ընթացքում ԱՄՆ կողմից տրամադրվող աջակցությունը Արցախին օգնել է հոգալ տարբեր հրատապ մարդասիրական կարիքներ և հաղթահարել ադրբեջանական ագրեսիայի ավերիչ հետևանքները: Մասնավորապես՝ Ամերիկայի աջակցությունը «The HALO Trust» կազմակերպության՝ պատերազմի հետևանքով տուժած տարածքներում կատարվող արդյունավետ աշխատանքներին, միջազգային մարդասիրական ականազերծում իրականացնող այս կազմակերպությանը թույլ է տվել վնասազերծել տասնյակ հազարավոր ականներ և ագրեսիայի այլ մահացու մնացորդներ»,- նշել է Մասիս Մայիլյանը։
 
ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների կողմից Արցախի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական աջակցությունը կօգնի երկու երկրներին շարունակել ամրապնդել տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, ինչպես նաև հոգալ Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնական մարդասիրական կարիքները:
 
Մասիս Մայիլյանը նաև շնորհավորել է կոնգրեսականներին ԱՄՆ անկախության օրվա առթիվ՝ նշելով, որ անկախության պատմության ընթացքում Միացյալ Նահանգները եղել է ազատության և ժողովրդավարության արժեքների պաշտպանության առաջնագծում, ինչը ոգեշնչել է աշխարհի բազմաթիվ երկրների, ներառյալ՝ Արցախի Հանրապետությանը՝ ոտքի ելնել և պայքարել իրենց անքակտելի իրավունքների և ազատությունների համար:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Ադրբեջանի զինված ուժերն Ակնայում են

Պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրները գնահատելու և լուծումներ առաջարկելու նպատակով Արցախում ձևավորվել է տեղեկատվական կենտրոն

Լավրովը հայտարարել է ԼՂ-ի հարցով ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերի մասին

Ռուս խաղաղապահները Շուշիից Ֆիզուլիի շրջան ճանապարհին ուղեկցել են ադրբեջանցի զինվորականներին

Search