Artsakhpress

Միջազգային

Իրանի ուրանի հարստացման գործարանում հրդեհ է բռնկվել

Հինգշաբթի առավոտյան հրդեհ է բռնկվել Իրանի Նաթանզ քաղաքում գտնվող ուրանի հարստացման գործարանում:

Իրանի ուրանի հարստացման գործարանում հրդեհ է բռնկվել

Իրանի ուրանի հարստացման գործարանում հրդեհ է բռնկվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Panorama.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են լրատվամիջոցները՝ վկայակոչելով քաղաքի ղեկավար Ռամզանալի Ֆիրդուսիին:

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, քաղաքապետը չի հայտնել միջադեպի պատճառները՝ ասելով միայն, որ անհանգստանալու պատճառ չկա:

Նրա խոսքով, հրշեջ-փրկարարներ են ուղարկվել դեպքի վայր:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (OAEI) ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին իր հերթին հայտնել է, որ արտակարգ դեպքի արդյունքում վնասվել է Նաթանզի միջուկային օբյեկտի հարևանությամբ կառուցվող շենքը:

Նրա խոսքով, զոհեր չկան, գործարանը շարունակում է գործել բնականոն ռեժիմով:

Քամալվանդին հայտնել է, որ OAEI- ի մասնագետները ժամանել են Նաթանզի միջուկային համալիր՝ դեպքը հետաքննելու համար:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

Այս տարի Բերքի տոնը կանցկացվի այլ ձևաչափով

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Հովանավորների աջակցությամբ մի խումբ աշակերտներ սմարթֆոններ են ստացել

Ալիևը հաստատել է Ադրբեջանի բնակչության և զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը

Արցախի քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ

Search