Artsakhpress

Քաղաքական

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ վերակազմավորվել է ՄԹ-ՀՀ խորհրդարանական խումբը

Տեսակապի միջոցով հուլիսի 1-ին գումարվել է Միացյալ Թագավորություն-Հայաստան խորհրդարանական խմբի անդրանիկ հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ՄԹ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները:

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ վերակազմավորվել է ՄԹ-ՀՀ խորհրդարանական խումբը

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ վերակազմավորվել է ՄԹ-ՀՀ խորհրդարանական խումբը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍՄիացյալ Թագավորության ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում խմբի ղեկավար է ընտրվել Պահպանողական կուսակցության պատգամավոր Թիմ Լոթընը:

Բարոնուհի Քերոլայն Քոքսը (Լորդերի պալատ) ընդգրկվել է խմբում որպես համանախագահ, պատգամավորներ Էնդրյու Ռոզինդելը, Ջեյմս Գրեյը, Մարկ Փրիթչարդը (բոլորը՝ Պահպանողական կուսակցությունից), Ֆերյալ Քլարկը (Լեյբորիստական կուսակցություն) որպես փոխնախագահներ, եւ Ջեյմս Մյուրեյը (Լեյբորիստական կուսակցություն) որպես պատասխանատու լիազոր:

Միացյալ Թագավորության ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Անեթ Մոսկոֆյանը նշանակվել է խմբի քարտուղար: Իր խոսքում նա անդրադարձել է տարբեր ուղղություններով խմբի կողմից կատարվելիք աշխատանքներին և նպատակներին՝ ընդգծելով նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության գործոնը և խաղաղության պահպանման կարևորությունը:

Խմբի նպատակն է լինելու առավել զարգացնել հայ-բրիտանական խորհրդարանական կապերը եւ նպաստել երկկողմ համագործակցությանը առեւտրի, զբոսաշրջության, կրթության զարգացման եւ այլ բնագավառներում:

Հանդիպման ընթացքում պատգամավորների խնդրանքով, դեսպանության ներկայացուցիչը ներկայացրել է Հայաստանում COVID-19 համավարակի հետ կապված իրավիճակը եւ կառավարության կողմից ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ իրականացվող քայլերը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Մակրոնի խոստացած մարդասիրական օգնությունը Երևան հասավ

Լուրեր են տարածվել, թե ադրբեջանական ԶՈՒ-երը մոտենում են Բերդաշեն համայնքին. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է՝ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել, տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ

Search