Artsakhpress

Քաղաքական

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 2-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախագահ Սարգսյանը Բելառուսի գործընկերոջը ջերմորեն շնորհավորել է հուլիսի 3-ին նշվող երկրի ազգային տոնի՝ Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
Հայաստանի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների միջև զարգացող փոխգործողությունն ու արդյունավետ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում։
Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է Բելառուսի փորձը բարձր տեխնոլոգիաների և տնտեսության մի շարք այլ ոլորտներում։
Նախագահները մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների, համատեղ ծրագրերի իրականացման հարցերի շուրջ։
Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Մինսկում հայկական եկեղեցու կառուցման համար հողատարածք տրամադրելու հարցում աջակցության համար։ 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Ադրբեջանի զինված ուժերն Ակնայում են

Պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրները գնահատելու և լուծումներ առաջարկելու նպատակով Արցախում ձևավորվել է տեղեկատվական կենտրոն

Լավրովը հայտարարել է ԼՂ-ի հարցով ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերի մասին

Ռուս խաղաղապահները Շուշիից Ֆիզուլիի շրջան ճանապարհին ուղեկցել են ադրբեջանցի զինվորականներին

Search