Artsakhpress

Մշակույթ

«Եվրասիա Գլոբալ» 2020 միջազգային ֆորումի առցանց հայտագրումը սկսված է. մասնակցել կարող են 18-30 տարեկան երիտասարդները

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքում տեղի կունենա «Եվրասիա Գլոբալ» 2020 միջազգային երիտասարդական կրթական ֆորումը, որին կարող են մասնակցել 18-30 տարեկան բոլոր երիտասարդները:

«Եվրասիա Գլոբալ» 2020 միջազգային ֆորումի առցանց հայտագրումը սկսված է. մասնակցել կարող են 18-30 տարեկան երիտասարդները

«Եվրասիա Գլոբալ» 2020 միջազգային ֆորումի առցանց հայտագրումը սկսված է. մասնակցել կարող են 18-30 տարեկան երիտասարդները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության մամլո ծառայության պատասխանատու Նարե Նիկողոսյանը և ավելացրել, որ ֆորումի հիմնական նպատակներն են՝
  • համատեղ նախագծերի մշակում՝ ռուս և արտասահմանցի երիտասարդների մասնակցությամբ,
  • Ռուսաստանի և արտասահմանյան երկրների երիտասարդների միջև բարեկամական և մասնագիտական կապերի ամրապնդում,
  • Ռուսաստանի և արտասահմանյան երիտասարդական ասոցիացիաների միջև փոխգործակցության լավագույն փորձի ուսումնասիրություն:
Ֆորումի կրթական ծրագիրն անց է կացվելու հետևյալ ուղղություններով՝ «Նոր հորիզոններ», «Եվրասիան՝ իրադարձությունների կենտրոն», «Գլոբալ մարտահրավերներ», «Նոր հնարավորություններ», «Ռուսաստանը՝ աշխարհի համար», «Ստեղծում ենք ապագան միասին»:

Ի դեպ, այս տարի ֆորումի նպատակն է միավորել ոչ միայն եվրասիական երկրների, այլ նաև ամբողջ աշխարհի երիտասարդությանը: Այն կայուն հարթակ է, որտեղ ստեղծված են պայմաններ բոլոր երկրների երիտասարդական կազմակերպությունների կամ անհատ քաղաքացիների երկխոսության համար՝ ուղղված արտասահմանցի ռուսախոս քաղաքացիների համագործակցմանըՖորումի աշխատանքային լեզուներն են ռուսերենը և անգլերենը:
Նշենք, որ մասնակցության համար հայտը անհրաժեշտ է լրացնել առցանց տարբերակով https://myrosmol.ru/measures/view/46042 կայքում: Ֆորումը հնարավոր է անցկացվի նաև առցանց տարբերակով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

Հակառակորդի ինքնաթիռ է խոցվել

Այս տարի Բերքի տոնը կանցկացվի այլ ձևաչափով

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Ալիևը հաստատել է Ադրբեջանի բնակչության և զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Հովանավորների աջակցությամբ մի խումբ աշակերտներ սմարթֆոններ են ստացել

Search