Artsakhpress

Միջազգային

«ԵՄ-ն պատրաստ է օգնել Վրաստանին հոկտեմբերին ամենաբարձր չափանիշներով ընտրություններ անցկացնելու նպատակին հասնելու համար». Վրաստանում ԵՄ դեսպան

Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Խարցելը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է օգնել Վրաստանին հոկտեմբերին կայանալիք ընտրություններն ամենաբարձր չափանիշներին համապատասխան անցկացնելու նպատակին հասնելու համար:

«ԵՄ-ն պատրաստ է օգնել Վրաստանին հոկտեմբերին ամենաբարձր չափանիշներով ընտրություններ անցկացնելու նպատակին հասնելու համար». Վրաստանում ԵՄ դեսպան

«ԵՄ-ն պատրաստ է օգնել Վրաստանին հոկտեմբերին ամենաբարձր չափանիշներով ընտրություններ անցկացնելու նպատակին հասնելու համար». Վրաստանում ԵՄ դեսպան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին հայտնում է Tert.am-ը:
Դեսպանի խոսքով` Վրաստանում ԵՄ առաքելությունը ողջունում է երկրի ընտրական օրենսդրությունում փոփոխությունները:
«Ես ողջունում եմ օրենսդրության մեջ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) առաջարկությունների համապատասխանությամբ փոփոխությունները, այդ թվում՝ կանանց` ընտրություններին մասնակցելու կանոնակարգերի ընդունված հստակ դրույթները, կուսակցական ֆինանսավորման ռեգրեսիվ մոդելի ներդրումը: Իհարկե, ցանկալի կլիներ ավելի զանգվածային բարեփոխումներ իրականացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկած կարևորագույն ոլորտներում, ինչպիսիք են ընտրողների վրա ճնշումը, դատական ընթացակարգերը կամ ընտրական հանձնաժողովները: Գալիք խորհրդարանական ընտրությունները շրջադարձային կլինեն ժողովրդավարական գործընթացներն ու օրենքի գերակայությունը պաշտպանելու Վրաստանի հանձնառության համար: Եվրամիությունը պատրաստ է օգնել Վրաստանին իր նպատակին հասնելու գործում, այն է` ընտրություններն աշնանն անցկացնել ամենաբարձր չափանիշներին համապատասխան»,-նշել է դեսպան Խարցելը:
Վրաստանի խորհրդարանը հունիսի 29-ին երրորդ ընթերցմամբ ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի համաձայն 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան համամասնական ընտրակարգին մոտ մոդելով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

Հակառակորդի ինքնաթիռ է խոցվել

Այս տարի Բերքի տոնը կանցկացվի այլ ձևաչափով

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Ալիևը հաստատել է Ադրբեջանի բնակչության և զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Հովանավորների աջակցությամբ մի խումբ աշակերտներ սմարթֆոններ են ստացել

Search