Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ն Մեքսիկայի հետ սահմանին «վիրտուալ» պատ կկառուցի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը միգրացիոն կոշտ քաղաքականության շրջանակում պայմանագիր է կնքել տեխնոլոգիական ստարտափի հետ, որպեսզի Մեքսիկայի հետ սահմանին հարյուրավոր ինքնավար տեսահսկման աշտարակներ տեղադրվեն:

ԱՄՆ-ն Մեքսիկայի հետ սահմանին «վիրտուալ» պատ կկառուցի

ԱՄՆ-ն Մեքսիկայի հետ սահմանին «վիրտուալ» պատ կկառուցի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին հայտնում է Tert.am, սահմանային անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ արհեստական բանականության միջոցով մարդկանց և փոխադրամիջոցները ճանաչող աշտարակների թիվը սահմանին 2022թ. դրությամբ կհասնի 200-ի:

Anduril Industries ստարտափի փոխանցմամբ՝ պետական պայմանագրի արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է:

Աղբյուրը նկատում է, որ պայմանագիրը կնքվել է Թրամփի վարչակազմի կողմից միգրացիոն քաղաքականության է՛լ ավելի կոշտացման ֆոնին:

Հատկանշական է, որ դեմոկրատ կոնգրեսականներից շատերը, որոնք կտրուկ դեմ են Թրամփի առաջարկով Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցմանը, «վիրտուալ» պատի դեպքում այդքան էլ դեմ չեն:

Արհեստական բանականությամբ հագեցած աշտարակների առավելությունն այն է, որ դրանք չափազանց զգայուն են ցանկացած շարժի նկատմամբ և որևէ բան նկատելու դեպքում տեղեկությունն անմիջապես փոխանցում են սահմանապահներին: Բացի այդ, դրանք 97 տոկոս ճշգրտությամբ տարբերակում են մարդուն կենդանուց:

Հիշեցնենք, որ Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցումը նախագահ Թրամփի նախընտրական քարոզարշավի հիմնական և վիճելի խոստումներից մեկն էր: Ենթադրվում է, որ այն կդառնա ԱՄՆ-ի համար ամենածախսատար նախագծերից մեկը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

Այս տարի Բերքի տոնը կանցկացվի այլ ձևաչափով

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Հովանավորների աջակցությամբ մի խումբ աշակերտներ սմարթֆոններ են ստացել

Ալիևը հաստատել է Ադրբեջանի բնակչության և զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը

Արցախի քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ

Search