Artsakhpress

Քաղաքական

ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ. Սարգսյանը շնորհավորել է Թրամփին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին:

ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ. Սարգսյանը շնորհավորել է Թրամփին

ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ. Սարգսյանը շնորհավորել է Թրամփին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանի ուղերձում ասվում է.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ամերիկյան բարեկամ ժողովրդին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ:

Հա­յաս­տա­նի և Միացյալ Նահանգների ամուր գոր­ծըն­կե­րային հարաբերություն­ները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու երկուստեք ու անկեղծ ցանկությամբ: Վստահ եմ, որ հա­մա­տեղ ջան­քե­րի շնորհիվ մեր փոխգործակցությունը կշարունակի զարգա­նալ բոլոր մակարդակներով՝ ընդգրկելով նո­րա­նոր ո­լորտ­ներ:

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ցանկանում եմ երախտիքս հայտնել այս ծանր օրերին Հայաստանին հատկացված օգնության և աջակցության համար: Համոզված եմ, որ միասին կհաղթահարենք կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած այս աննախադեպ ճգնաժամը:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և հետագա առաջընթաց»: 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

Այս տարի Բերքի տոնը կանցկացվի այլ ձևաչափով

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Հովանավորների աջակցությամբ մի խումբ աշակերտներ սմարթֆոններ են ստացել

Ալիևը հաստատել է Ադրբեջանի բնակչության և զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը

Արցախի քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ

Search