Artsakhpress

Միջազգային

Բելառուսում մեկնարկում է նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման փուլը

Բելառուսում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման փուլը մեկնարկում է հուլիսի 5-ից և տևելու է մինչև հուլիսի 14-ը ներառյալ:

Բելառուսում մեկնարկում է նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման փուլը

Բելառուսում մեկնարկում է նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման փուլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, հաղորդում է РИА Новости-ն:
Այս պահին նախագահ դառնալու հայտ ներկայացրած գործիչներից 7-ն են մնացել պաշտոնապես դեռ չմեկնարկած մրցապայքարում՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուշաշենկոն, Բարձր տեխնոլոգիաների պարկի աշխատակազմի նախկին տնօրեն Վալերի Ցեպալկոն, «Բելգազպրոմբանկի» կառավարման խորհրդի նախկին նախագահ Վիկտոր Բաբարիկոն, որն այժմ կալանավորված է, խորհրդարանի ստորին պալատի նախկին պատգամավոր Աննա Կանոպացկայան, «Ասա ճշմարտությունը» հասարակական միավորման համանախագահ Անդրեյ Դմիտրիևը, Բելառուսի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Սերգեյ Չերեչենը և գործազուրկ Սվետլանա Տիխանովսկայան:
Բոլոր հավակնորդներն էլ թեկնածությունների գրացման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել են ԿԸՀ, սակայն անհրաժեշտ թվով ստորագրություններ ներկայացնելու պայմանը չկատարելու դեպքում թեկնածությունը չի գրանցվելու: Ներկա պահին 100.000 ստորագրություն չի կարողացել հավաքել Ցեպալկոն:
Նախագահական ընտրարշավն առանձնանում է նրանով, որ Լուկաշենկոյի հիմնական մրցակիցներից մեկը՝ Բաբարիկոն, այժմ կալանավորված է և գտնվում է պետական անվտանգության ծառայությունում:
Հունիսի 18-ին Վիկտոր Բաբարիկոն դադարել էր կապի դուրս գալ առավոտյան համապատասխան փաստաթղթերն ընտրական հանձնաժողով ներկայացնելուց հետո։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ «Բելգազպրոմբանկի գործի» շրջանակում հակաիրավական գործունեության վերաբերյալ գործով նրան և որդուն ձերբակալել են, և այժմ երկուսն էլ գտնվում են Ազգային անվտանգության կոմիտեի քննչական մեկուսարանում։
Հենց այդ օրը Մինսկում բողոքի ցույց էր անցկացվել Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ և հաջակցություն բոլոր ձերբակալվածների:
Բելառուսում նախագահական ընտրությունները կայանալու են օգոստոսի 9-ին:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Ռուս խաղաղապահներն սկսել են ջուր մատակարարել Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում մնացած տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերով պետք է դիմել ԱՀ ոստիկանություն

Արցախը շարունակելու է մնալ իր անկախ կարգավիճակում՝ ունենալով համայն հայության ու ՌԴ գործուն աջակցությունը. Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի

Search