Artsakhpress

Միջազգային

Խորվաթիայում հուլիսի 5-ին խորհրդարանական ընտրություններ են անցկացվում

Այսօր` հուլիսի 5-ի առավոտյան Խորվաթիայում բացվել են ընտրատեղամասերը. երկրում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում:

Խորվաթիայում հուլիսի 5-ին խորհրդարանական ընտրություններ են անցկացվում

Խորվաթիայում հուլիսի 5-ին խորհրդարանական ընտրություններ են անցկացվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Խորվաթիայի Պետական ընտրական հանձնաժողովին, փոխանցում է tert.am-ը:
Ընտրական հանձնաժողովը գրանցել է շուրջ 3,85 միլիոն ընտրողի, նրանք կքվեարկեն շուրջ 7000 ընտրատեղամասու երկրում և երկրի սահմաններից դուրս: Արտերկրում քվեարկությունը սկսվել է դեռևս հուլիսի 4-ին: Խորվաթիայի Սահմանադրական դատարանը հուլիսի 3-ին հայտարարել է, որ երկրի բոլոր քաղաքացիների, այդ թվում` կորոնավիրուսով վարակվածների համար պետք է ապահովվի քվեարկությանը մասնակցելու հնարավորությունը: Վարակվածները կքվեարկեն իրենց հարազատների միջոցով, որոնք տան կամ բնակարանի շեմին քվեաթերթիկները կփոխանցեն հանձնաժողովի ժամանած անդամներին:
«Մեզ մոտ շուր 800 ակտիվ հիվանդ կա, տվյալները հստակեցվում են: Ինքնամեկուսացման մեջ գտնվող մարդկանց շուրջ 10%-ը` 540 մարդ, հայտ է ներկայացրել, դա մեծ թիվ չէ: Մենք նրանց խնդրել էինք տեղեկացնել մինչև հինգշաբթի օրը, սակայն նրանք կարող են հայտ ներկայացնել ցանկացած ժամանակ, այդ թվում` քվեարկությունից մեկ օր առաջ և քվեարկության օրը, և այդ եպքում ընտրական հանձնաժողովը կապահովվի նրանց կամարտահայտումը»,-ազգային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ընտրական հանձնաժողովի ղեկավար Ջուրո Սեսսան:
Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 07:00-ից (Երևանի ժամանակով 09:00) և բաց կլինեն մինչև 19:00-ն (Երևանի ժամանակով 21:00):
Ուսումնասիրությունների վերջին տվյալների համաձայն` խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար գլխավոր թեկնածուներն են երկրում իշշող, վարչապետ Անդրեյ Պլենկովիչի գլխավորած «Խորվաթական ժողովրդավարական համագործակցություն» աջ կենտրոնամետ կուսակցությունը, «Retsart» ընդդիմադիր կոալիցիան` երկրի նախագահ Զորան Միլանովիչի կողմից ղեկավարվող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավորությամբ և աջ «Հայրենական շարժում» կուսակցությունը, որը գլխավորում է գործարար և երգիչ Միրոսլավ Շկորոն:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Մակրոնի խոստացած մարդասիրական օգնությունը Երևան հասավ

Լուրեր են տարածվել, թե ադրբեջանական ԶՈՒ-երը մոտենում են Բերդաշեն համայնքին. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է՝ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել, տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ

Search