Artsakhpress

Քաղաքական

Մարտունիում այսօր նոր քաղաքապետ են ընտրում

Մարտունի քաղաքում այսօր անց են կացվում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է 6 թեկնածու:

Մարտունիում այսօր նոր քաղաքապետ են ընտրում

Մարտունիում այսօր նոր քաղաքապետ են ընտրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հայկ Պետրոսյանն ասել է, որ համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել Գևորգ Սարգսյանը, Էդիկ Ավանեսյանը, Հայկ Գրիգորյանը, Վիլեն Ալավերդյանը, Նվեր Դադամյանը և Մհեր Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ընտրական իրավունք ունի շուրջ 4070 քաղաքացի: Ձևավորվել է 3 ընտրատեղամաս, որոնք, սահմանված կարգով, բացվել են ժամը 8:00-ին:
Մեր զրուցակիցը նշել է, որ ընտրությունների կազմակերպման և անցկացման համար նախատեսված բոլոր հիմնական միջոցառումներն իրականացվել են: Էական խախտումներ չեն արձանագրվել:
«Բոլոր ընտրատեղամասերը նախապես ախտահանվել են: Յուրաքանչյուր ընտրողի համար կան անհատական պաշտպանիչ միջոցներ, իսկ սոցիալական հեռավորությունը պահպանելու նպատակով ընտրական տեղամասում 1 մետր հեռավորությամբ կան գծանիշներ:
Բացի դրանից, ինչպես ընտրական հանձնաժողովի անդամները, այնպես էլ ընտրության մասնակիցները պարտադիր կերպով նախապես ջերմաչափվում են: Ի դեպ, ընտրական հանձնաժողովի անդամները չեն վերցնում քաղաքացիների անձնագրերը և գրանցամատյանը լրացնում են քաղաքացու կողմից անձը հաստատող փաստաթուղթը ցույց տալով»,- մանրամասնել է Հ. Պետրոսյանը:
ՏարԸՀ նախագահի խոսքով՝ ժամը 11:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 695 ընտրող կամ ընտրողների 17.1%-ը: Մինչ այս պահը բանավոր և գրավոր դիմում-բողոքներ չեն ներկայացվել:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարում Արցախում կայացած համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ Արցախի «Հեղափոխական» կուսակցության մի խումբ անդամների մուտքը Մարտունի քաղաք խոչընդոտվել էր, որը, ըստ տարածված տեղեկությունների, իրականացվել է Մարտունու քաղաքապետ Հայկ Սարգսյանի նախաձեռնությամբ: Ինքը՝ քաղաքապետը, պարզաբանել էր, որ իրականում կանխել է հնարավոր բախումը այդ կուսակցության անդամների և մի խումբ քաղաքացիների միջև:
Ավելի ուշ Հայկ Սարգսյանը, Նախագահ Արայիկ Հարությունյանի հորդորով, քաղաքապետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել՝ հայտարարելով, որ չի պատրաստվում կասկածի տակ դնել իր դավանած գաղափարների հեղինակությունը հանուն աթոռի:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Ռուս խաղաղապահներն սկսել են ջուր մատակարարել Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում մնացած տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերով պետք է դիմել ԱՀ ոստիկանություն

Արցախը շարունակելու է մնալ իր անկախ կարգավիճակում՝ ունենալով համայն հայության ու ՌԴ գործուն աջակցությունը. Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի

Search