Artsakhpress

Միջազգային

Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կստեղծվի, հնարավոր է, 2020 թվականի վերջում

Ամերիկացի մասնագետները, հավանաբար, կստեղծեն նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ 2020 թվականի վերջում։

Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կստեղծվի, հնարավոր է, 2020 թվականի վերջում

Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կստեղծվի, հնարավոր է, 2020 թվականի վերջում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ ելույթ ունենալիս Սպիտակ տանը «Սալյուտ Ամերիկային-2020» միջոցառման ժամանակ, որը նվիրված էր ԱՄՆ Անկախության օրվան, փոխանցում է news.am-ը:
«Ինչ վերաբերում է դեղամիջոցներին, մեզ մոտ գործերն անհավանական լավ են ընթանում»,-ասել է Ամերիկայի առաջնորդը։ «Մենք, հավանաբար, կունենանք լուծումը բժշկական դեղամիջոցի կամ պատվաստանյութի տեսքով նախքան տարեվերջ»,-ընդգծել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը մայիսի 3-ին Fox News  հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ երկրում, ըստ ամենայնի, կստեղծեն վիրուսի դեմ պատվաստանյութը մինչեւ տարեվերջ։ Ավելի ուշ նա նշել էր, որ այդ հարցում լիարժեք վստահություն չկա։
Թրամփը նաեւ հերթական անգամ սեւեռել է ուշադրությունն առ այն, որ նոր կորոնավիրուսն ի սկզբանե գրանցվել է Չինաստանում։ Նրա խոսքով՝ Չինաստանի իշխանությունները թույլ են տվել, որ «վիրուսը տարածվի ամբողջ աշխարհում՝ 189 երկրներում»։ «Չինաստանը պետք է ամբողջ պատասխանատվությունը կրի»,-հավելել է Թրամփը։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Ռուս խաղաղապահներն սկսել են ջուր մատակարարել Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում մնացած տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերով պետք է դիմել ԱՀ ոստիկանություն

Արցախը շարունակելու է մնալ իր անկախ կարգավիճակում՝ ունենալով համայն հայության ու ՌԴ գործուն աջակցությունը. Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի

Search