Artsakhpress

Միջազգային

Բրիտանիան կհրաժարվի չինական Huawei-ի ծառայություններից 5G ազգային հեռախոսային ցանցի ստեղծման գործում

Բրիտանական իշխանությունները դադարեցնել չինական հեռահաղորդակցական Huawei ընկերության մասնակցությունը 5G ազգային հեռախոսային ցանցի ստեղծմանը, հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները՝ նշելով, որ իրադարձությունների նման զարգացումն էլ ավելի կվատացնի Լոնդոնի հարաբերությունները Պեկինի հետ, բայց կարժանանա Վաշինգտոնի գոհունակությանը:

Բրիտանիան կհրաժարվի չինական Huawei-ի ծառայություններից 5G ազգային հեռախոսային ցանցի ստեղծման գործում

Բրիտանիան կհրաժարվի չինական Huawei-ի ծառայություններից 5G ազգային հեռախոսային ցանցի ստեղծման գործում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին հայտնում է Tert.am-ը։
Քաղաքականության կանխատեսվող փոփոխությանը նախորդել էր գաղտնալսման ռիսկերի վերանայումը բրիտանական կիբերանվտանգության ազգային կենտրոնի (ԲԿԱԿ) կողմից, հայտնում է Sunday Telegraph- ը:
Բրիտանացի պաշտոնյաները «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում հաստատել են թերթի հրապարակման իսկությունը։
Ավելի վաղ ԲԿԱԿ-ն կարծում էր, որ Huawei-ի հետ կապված ռիսկերը հնարավոր է կառավարել եւ մեղմել, ինչի հետ ամերիկյան հատուկ ծառայությունները համաձայն չէին: Հունիսին Huawei-ի վրա ԱՄՆ նոր սահմանափակումների ներդրումը փոխեց պատկերը, նախազգուշացրել է ԲԿԱԿ-ը։
Բրիտանական հետախուզության ղեկավարությունը եզրակացրել էր, որ պատժամիջոցները, որոնք թույլ չեն տալիս Huawei-ին օգտագործել ԱՄՆ մտավոր սեփականության վրա հիմնված բաղադրիչները եւ կիսահաղորդիչները, նշանակում են, որ չինական ընկերությունը ստիպված կլինի տարրեր օգտագործել, որոնք «վստահություն չեն ներշնչում», ինչը մեծացնում է անվտանգության ռիսկերը:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները կազմում են 5G ցանցերում արդեն տեղադրված Huawei սարքավորումների հեռացման ժամանակացույցը։ Բրիտանական BT եւ Vodafone հեռահաղորդակցական ընկերությունները խնդրել են կառավարությանը մինչեւ 2030 թվականն իրենց ժամանակ տալ՝ այս աշխատանքն իրականացնելու համար, սակայն, ըստ պաշտոնյաների, Դաունինգ Սթրիթում ցանկանում են, որպեսզի դա ավելի արագ տեղի ունենա, նույնիսկ եթե գործընթացը դանդաղեցնի  նոր ցանցի շահագործումը:
Քաղաքականության փոփոխությունը տեղի է ունեցել Լոնդոնի եւ Պեկինի միջեւ աճող դիվանագիտական ​​վեճի ֆոնին՝ Չինաստանի կողմից Հոնկոնգի համար անվտանգության նոր օրենքի ընդունման կապակցությամբ:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search