Artsakhpress

Միջազգային

Հնդկաստանին չի հաջողվել լարվածության թուլացման հասնել Չինաստանի հետ սահմանին Լադաքում

Հնդկաստանի ջանքերը Արեւելյան Լադաքում իրական վերահսկողության գծին (LAC) Չինաստանի հետ լարվածության ապաԷսկազացիայի ուղղությամբ մինչ օրս արդյունք չեն տվել:

Հնդկաստանին չի հաջողվել լարվածության թուլացման հասնել Չինաստանի հետ սահմանին Լադաքում

Հնդկաստանին չի հաջողվել լարվածության թուլացման հասնել Չինաստանի հետ սահմանին Լադաքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 6-ին այդ մասին հաղորդել Է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրներ:
Նրանց խոսքով՝ «չնայած զորքերի փուլ առ փուլ հետշաշման շուրջը ձեռք բերված համաձայնություններին՝ դրանք շարունակում են մնալ իրենց դիրքերում»:
«Դա Արեւելյան Լադաքում իրադրությունը դարձնում Է վտանգավոր եւ անկանխատեսելի,- նշել են աղբյուրները:-Ավելի ու ավելի ակնհայտ Է դառնում, որ Լադաքում Հնդկաստանի եւ Չինաստանի բանակային խմբավորումները, հավանական Է, իրենց նախկին տեղաբաշխումը պահպանեն մինչեւ ձմռան սկիզբը»:
Լադաքում իրադրությունը սրվել Է այն բանից հետո, երբ մայիսի 5-ին այնտեղ ընդարումներ տեղի ունեցան շուրջ 250 չինացի եւ հնդիկ զինվորների միջեւ: Երկուստեք տուժեց ավելի քան 100 մարդ: Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը Լադաքի Գալվան գետի շրջանում տեղի ունեցան նոր ընդհարումներ հնդիկ եւ չինացի զինվորականների միջեւ: Հնդկաստանի բանակային աղբյուրների տվյալներով՝ Հնդկաստանի առնվազն 20 զինծառայող զոհվեց, 76-ը վնասվածքներ ստացան:
Հնդկական կողմը նաեւ պնդում Է, որ ընդհարումների ժամանակ զոհվել եւ տուժել Է շուրջ 45 չինացի զինվոր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Ռուս խաղաղապահներն սկսել են ջուր մատակարարել Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում մնացած տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերով պետք է դիմել ԱՀ ոստիկանություն

Արցախը շարունակելու է մնալ իր անկախ կարգավիճակում՝ ունենալով համայն հայության ու ՌԴ գործուն աջակցությունը. Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի

Search