Հայաստանում հուլիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 330 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 28936-ի:
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 330 , մահվան՝ 8 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 28 936է, մահվան դեպքերինը՝ 650
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 491 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հուլիսի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 159 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 650-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը … է, ընդհանուր առողջացածներինը՝ 162, փաստացի բուժվողներինը՝ 11984 (մեկ օրում ավելացել է 160-ով): Մեկ օրում թեստավորվել է 1133 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 123815 քաղաքացի: