Artsakhpress

Ռազմական

Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. նա կդառնար 59 տարեկան:

Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ջիվան Աբրահամյանը ծնվել է 1961 թվականին, Երևանում: Սովորել է Երևանի համար 111 դպրոցում, որն այժմ կրում է իր անունը: Ծառայել է ԽՍՀՄ Զինված Ուժերում՝ Աֆղանստանում և պարգեւատրվել «Արիություն» մեդալով: ՀՀ ՆԳՆ Հատուկ գնդի 1-ին վաշտի հրամանատար էր: Ակտիվորեն մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի, Տավուշի, Կապանի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի եւ ԼՂՀ Շահումյանի շրջանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին:
1991թ. ամռանը մեկնել է Շահումյան: Խորհրդային բանակի աջակցությամբ ադրբեջանական օմոնը մտավ Բուզլուխ եւ Մանաշիդ: Չնայած ուժերի անհամեմատելի գերակշռությանը` չհամարձակվեց Էրքեջ մտնել, որովհետեւ վախենում էր Բուզլուխի եւ Մանաշիդի անտառապատ փեշերից սպասվող հարվածներից: Ջիվանը դիրքից դիրք եւ զինվորից զինվոր անցնելով զեկավարում էր մարտը: Նման կազմակերպված դիմադրությունը խուճապի մատնեց ադրբեջանցիներին: Ջիվանը կազմակերպեց օղակված գյուղից դուրս գալը եւ Վերինշենից դեպի Բուզլուխ, Մանաշիդ եւ Էրքեջ ձգվող Ճանապարհների խաչմերուկին նոր դիրքեր գրավելը: Նա ընկերների հետ դիրքավորվեց Շամփրապտուկի բարձունքը տանող ճանապարհին, փակեց այն: Նպատակ ունենալով գրավել բարձունքը` թշնամին հարձակման անցավ:
1991թ. հուլիսի 20-ին Ջիվան Աբրահամյանը Նիկոլայ Հայրապետյանի եւ Վարդան Տերտերյանի հետ ընդունեցին իրենց կյանքի վերջին մարտը: Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Հայրենիք» շքանշանով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

Այս տարի Բերքի տոնը կանցկացվի այլ ձևաչափով

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Ալիևը հաստատել է Ադրբեջանի բնակչության և զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը

Հովանավորների աջակցությամբ մի խումբ աշակերտներ սմարթֆոններ են ստացել

Արցախի քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ

Search