Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթը չեղարկվել է։
«Նոր ալիքը» չեղարկվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի հետ կապված զանգվածային միջոցառումների արգելքով, փոխանցում է Panorama.am-ը:
Մրցույթը պետք է կայանար 2020 թ. օգոստոսի 21-28-ը Կազանում։
«Վերջին երկու ամիսներին մենք հետաձգում էինք մրցույթի անցկացման հնարավորության մասին վերջնական որոշման ընդունումը՝ հույս ունենալով, որ իրավիճակը կկայունանա և մշակութային զանգվածային միջոցառումները կսկսեն անցկացվել իրենց սովորական ձևաչափով, լի դահլիճներով»,- ասել է ռուս պրոդյուսեր և կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը։
Հայաստանը «Նոր Ալիք» երգի մրցույթին մասնակցում է 2003 թվականից։