«Հայաստանի ամերիկյան համալսարանի hայ մատենագրության թվանշանային գրադարան»-ը՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի մշակութային դրամաշնորհային ծրագրերի «Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ» անվանակարգում իրականացվող ծրագրով ապահովում է գրող, հրապարակախոս, քննադատ, հեղափոխական Նալբանդյանի ամբողջ գրական ժառանգության մատչելիությունն ու հասանելիությունը համացանցում, ընթերցողին հաղորդակից է դարձնում նրա գրական հայացքներին, ամբողջացնում գրողի, քննադատի, հրապարակախոսի, հեղափոխականի նրա կերպարը։
Համացանցում առաջին անգամ կներկայացվի Միքայել Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունը
«Մ. Նալբանդյանի գրավոր ժառանգության թվայնացումն ու առցանց հրապարակումն աննախադեպ է. առաջին անգամ Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունը համացանցում ներկայացվելու է կից հիմնարար նալբանդյանագիտական աշխատություններով:
Այն ունի հետևյալ կառուցվածքը.
Չափածո և արձակ գեղարվեստական գործեր
Գրական, հրապարակախոսական, քննադատական հոդվածներ, մատենախոսություններ, ուսումնասիրություններ
«Հիշատակարան» (1859-1860)
Հրապարակախոսական, գրաքննադատական և գիտական աշխատություններ
Նամակներ և զանազան գրություններ
Գրառումներ, նշումներ, նկատողություններ, քննիչ հանձնաժողովի նյութեր և այլ վավերագրեր
Նալբանդյանագիտություն
Շնորհանդեսին մասնակցել ցանկացողները կարող են միանալ այս հղումով»,- ասված է հաղորդագրության մեջ։