Artsakhpress

Հասարակական

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին:

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ երկրի ղեկավարը կարևոր է համարել ոլորտում արմատական բարեփոխումների իրականացումը, քանի որ տարիներ շարունակ ոչ արդար որոշումների մասին բազմաթիվ ահազանգեր ու բողոք-նամակներ են ստացվել քաղաքացիներից: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ ոլորտում առկա խնդիրները շտկելու համար վերանայվելու են հաշմանդամության կարգերի սահմանման չափորոշիչները և դրանց առնչվող օրենսդրական դաշտը:
Նախագահը հանձնարարական է տվել վերակազմավորելու գործող բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը՝ ընդգծելով, որ պետք է կառույցից առանձնացնել բողոքարկման գործառույթն իրականացնող փորձաքննական ու վերականգնողական ծրագրերի բաժինը, ինչպես նաև բարձրացնել մասնագետների աշխատավարձերը:
Հանրապետության նախագահը հանձնարարել է լիազոր մարմիններին ուսումնասիրել հաշմանդամության համապատասխան կարգերի տրամադրման համար առկա չափորոշիչները և հստակ ժամկետում հանդես գալ նոր առաջարկություններով:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

Այս տարի Բերքի տոնը կանցկացվի այլ ձևաչափով

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Ալիևը հաստատել է Ադրբեջանի բնակչության և զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը

Հովանավորների աջակցությամբ մի խումբ աշակերտներ սմարթֆոններ են ստացել

Արցախի քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ

Search