Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը տեղեկացրել է, որ օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Թբիլիսիում կեղծ թղթադրամների վաճառքով զբաղվող Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել:
Վրաստանում Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է 100 դոլարանոց թղթադրամներ կեղծելու համար
Քննությունը պարզել է, որ մեղադրյալը Թբիլիսիում 21 հատ 100 դոլարանոց թղթադրամներ է վաճառել, գումարը ամբողջովին վերադարձվել է:
Գործը քննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 212 հոդված առաջին մասով, որը ենթադրում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով: