Artsakhpress

Միջազգային

Ամերիկյան Porter Էսկադրային ականակիրը հեռանում Է Սեւ ծովից

Ամերիկյան Porter հրթիռաԷսկադրյին ականակիրը հուլսի 7-ին սկսել Է Սեւ ծովից անցումը Միջերկրական ծով:

Ամերիկյան Porter Էսկադրային ականակիրը հեռանում Է Սեւ ծովից

Ամերիկյան Porter Էսկադրային ականակիրը հեռանում Է Սեւ ծովից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի մամուլի ծառայությունը:
«ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Arleigh Burke դասի Porter հրթիռաԷսկադրային ականակիրը հուլիսի 7-ին սկսել Է Սեւ ծովից երթը դեպի հարավ՝ Միջերկրական ծով՝ անվտանգության ամրապնդման գործողություններն անցկացնելուց հետո»,- ասված Է հաղորդագրության մեջ: Մամուլի ծառայությունում հիշեցրել են, որ նավը Սեւ ծով Է մտել հունիսի 17-ին՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ փոխգործակցության ամրապանդման նպատակով զինավարժանքներ անցակացնելու համար:
Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ուժերն ամերիկյան նավի հսկում են իրականացրել նույն օրվանից:
Անցած շաբաթների ընթացքում Էսկադրային ականակիրը մասնակցել Է երկու համատեղ զինավարժանքների Բուլղարիայի, Վրաստանի, Ռումինիայի եւ Թուրքիայի նավերի հետ եւ մտել Բաթում: Զինավարժանքներին գործի Է դրվել նաեւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Oak Hill նավը, որը Սեւ ծովից հեռացել Է հունիսի 25-ին: Ապրիլին Էսկադրային ականակրն արդեն մտել Էր Սեւ ծով: Իսկ մայիսի սկզբին նավը՝ Roosevelt եւ Donald Cook Էսկադրային ականակիրների ուղեկցությամբ մտել Է Բարենցի ծով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կառավարությունը տրամադրում է կոմունալ ծառայությունների փոխհատուցում

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Մոտ օրերս Արցախում համացանցը հասանելի կդառնա. Հակոբ Ղահրամանյան

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Արցախի նախագահը պատրաստակամ է «Ազգային վերածնունդ» կուսակցության հետ կիսել քաղաքական կառավարման պատասխանատվությունը

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ դրամական օգնության համար դիմել է շուրջ 35 հազար քաղաքացի. գործընթացը շարունակվում է

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Search