Artsakhpress

Հասարակական

Արցախում տեղի կունենա «Պոլիմերաhանքային նյութերի օգտագործման հեռանկարները գյուղատնտեսությունում» խորագրով միջազգային առցանց գիտաժողով

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի նախաձեռնությամբ՝ վաղը՝ հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ին բուհի Zoom առցանց հարթակում տեղի կունենա «Պոլիմերաhանքային նյութերի օգտագործման հեռանկարները գյուղատնտեսությունում» խորագրով միջազգային գիտաժողով:

Արցախում տեղի կունենա «Պոլիմերաhանքային նյութերի օգտագործման հեռանկարները գյուղատնտեսությունում» խորագրով միջազգային առցանց գիտաժողով

Արցախում տեղի կունենա «Պոլիմերաhանքային նյութերի օգտագործման հեռանկարները գյուղատնտեսությունում» խորագրով միջազգային առցանց գիտաժողով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանն ասել է, որ գիտաժողովին մասնակցելու են ներկայացուցիչներ Արցախից, Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից և Վրաստանից: Zoom  հարթակին միանալ կարող են բոլոր ցանկացողները:
«Պոլիմերաhանքային նյութը մշակվել է Միխայիլ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկայի ինստիուտում: Գյուղատնտեսության մեջ դրա կիրառման հնարավորությունները գնահատվում են բավականին բարձր: Շուշիի տեխնոլոգիական համալսարանում 2019-2020թթ. այս ուղղությամբ իրականացվել են մի շարք գիտական նախնական հետազոտություններ»,- մասնավորապես նշել է Հ. Թոքմաջյանը:
Նրա խոսքով՝ գիտաժողովին նախատեսվում է նաև ակադեմիկոս Աբել Աղանբեգյանի ելույթը: Ի դեպ, գիտաժողովը կազմակերպվում է Շուշի քաղաքում հրատարակվող «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» միջազգային գիտական ամսագրի կողմից:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

Այս տարի Բերքի տոնը կանցկացվի այլ ձևաչափով

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Հովանավորների աջակցությամբ մի խումբ աշակերտներ սմարթֆոններ են ստացել

Ալիևը հաստատել է Ադրբեջանի բնակչության և զինվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը

Արցախի քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ

Search