ԱՄՆ հատուկ բանագնացը ժամանել է Հարավային Կորեա Հյուսիսային Կորեայի հետ միջուկային բանակցությունները վերսկսելու նպատակով ջանքեր գործադրելու համար:
ԱՄՆ բանագնացը ժամանել է Հարավային Կորեա. Հյուսիսային Կորեան մերժել է բանակցությունները
Միաժամանակ պաշտոնական Փհենյանը հայտնել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցային սեղանի շուրջը նստելու մտադրություն չունի, իսկ Հարավային Կորեային էլ հորդորել է դադարեցնել միջամտությունը:
Չորեքշաբթի և հինգշաբթի ամերիկացի բանագնացը կհանդիպի Հարավային Կորեայի իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեան հայտնել էր ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների կարիք չունենալու մասին այն ժամանակ, երբ հարավային հարևանն առաջարկել էր միջնորդի դեր ստանձնել Կիմ Չեն Ընի և Դոնալդ Թրամփի միջև: