Artsakhpress

Միջազգային

Ճապոնիայում հեղեղների եւ սողանքների հետեւանքով շուրջ 60 մարդ է զոհվել. NHK

Գրեթե 60 մարդ Է զոհվել եւ 16-ն անհայտ կորել Կյուսյու հարավ - արեւմտյան կղզում, որտեղ երեք օր շարունակ սաստիկ անձրեւներ են տեղացել:

Ճապոնիայում հեղեղների եւ սողանքների հետեւանքով շուրջ 60 մարդ է զոհվել. NHK

Ճապոնիայում հեղեղների եւ սողանքների հետեւանքով շուրջ 60 մարդ է զոհվել. NHK
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 8-ին այդ մասին հաղորդել Է NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության եւ փրկարարական ծառայությունների տվյալները:
Պաշտոնապես զոհվածների ցուցակում ներառված Է 57 մարդ, եւս երկուսը համարվում են այպսպես կոչված սրտի եւ թոքերի կանգի վիճակում, քանի որ Ճապոնիայում մահն արձանագրելու իրավունք ունի սոսկ հատուկ բուժաշխատողը՝ սահմանված ընթացակարգով: Գործնականում բոլոր զոհվածները դարձել են տեղատարափ անձրեւների հարուցած սողանքների եւ հեղեղումների զոհեր:
Անձրեւաբեր ճակատը կտեղաշարժվի Ճապոնիայի Հոնսյու գլխավոր կղզու կենտրոնական մաս՝ Նագանոյի եւ Գիֆուի պրեֆեկտուրաների շրջան: Այնտեղ հեղեղումների եւ լեռնային սողանքների սպառնալիքի պատճառով տարահանման հանձնարարակններ Է ստացել ավելի քան 54 հազար մարդ:
Տեղացի փրկարարներին օգնելու համար աղետի գոտի Է ուղարկվել շուրջ 20 հազար զինծառայող, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Մակրոնի խոստացած մարդասիրական օգնությունը Երևան հասավ

Լուրեր են տարածվել, թե ադրբեջանական ԶՈՒ-երը մոտենում են Բերդաշեն համայնքին. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է՝ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել, տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ

Search