Artsakhpress

Հասարակական

Հանդիպել են ԱՀ ԿԳՄ և ՀՀ ԿԳՄՍ նախարարները. քննարկվել են օրախնդիր հարցեր

Նոր ուսումնականում հանրակրթական դպրոցներում դասերը վերսկսվելու նպատակով արվելու է առավելագույնը:

Հանդիպել են ԱՀ ԿԳՄ և ՀՀ ԿԳՄՍ նախարարները. քննարկվել են օրախնդիր հարցեր

Հանդիպել են ԱՀ ԿԳՄ և ՀՀ ԿԳՄՍ նախարարները. քննարկվել են օրախնդիր հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի    հաղորդմամբ՝  այս  մասին    հուլիսի   6-ին,   ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար   Արայիկ  Հարությունյանի  հետ հանդիպմանն  ասել  է  ԱՀ կրթության, գիտության և մշակույթի   նախարար   Լուսինե   Ղարախանյանը:
Նրա  խոսքով՝   մինչև  100   աշակերտ  ունեցող   դպրոցներում   կենդանի      ուսուցումը   կկազմակերպվի  մեկ   հերթով, իսկ   100  և  ավելի  աշակերտ  ունեցող     ուսումնական   հաստատություններում՝  երկհերթ    ուսուցում  կլինի:
Հանդիպմանը,  խոսելով    թղթային  դասամատյանների  մասին, Ա. Հարությունյանն  ասել է, որ    պետք  է   անցնել  էլեկտրոնային  եղանակի. գործընթացը  սկսված  է  ՀՀ-ում:
Նա   նաև  տեղեկացրել է, որ  նոյեմբերին   հայտարարվելու  է  դպրոցական   նոր  դասագրքերի  մշակման մրցույթ: Այդ  աշխատանքներում   առաջարկություն  է  եղել  փորձագիտական  հանձնաժողովներում  ընդգրկել   նաև  արցախցի    մասնագետներին:   Նոր   դասագրքերը  նախատեսվում  է   շրջանառության  մեջ  դնել 2022  թվականից: 
Հանդիպմանն  անդրադարձ  է  կատարվել   նաև  «Հայ  եկեղեցու   պատմություն»    առարկան  դպրոցական  ծրագրից  հանելու   խնդրին:
Լուսինե  Ղարախանյանը   հարցը մտահոգիչ   է  համարել՝  նշելով, որ   առաջիկայում  քննարկումներ    են   անցկացվելու    տվյալ   խնդրի   շուրջ:
Նախարարը  մասնավորապես  ընդգծել է. «Եթե  «Հայ  եկեղեցու   պատմություն»    առարկայի  պատմական  մասը  ներառվելու  է    «Պատմություն»  առարկան  ուսուցանելու  գործընթացում, ապա    քրիստոնեության  բարոյագիտության   մասը  պետք  է      այլ   ձևերով  կյանքի  կոչել»: 
Լուսինե  Ղարախանյանը  և   Արայիկ  Հարությունյանն  անդրադարձ  են  կատարել    ոլորտին  առնչվող  այլ  հարցերի  ևս:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Մակրոնի խոստացած մարդասիրական օգնությունը Երևան հասավ

Լուրեր են տարածվել, թե ադրբեջանական ԶՈՒ-երը մոտենում են Բերդաշեն համայնքին. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է՝ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել, տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ

Search