Artsakhpress

Միջազգային

Սերբիայում կարանտինի խստացման դեմ բողոքող ցուցարարները խորհրդարանի շենք են ներխուժել

Սերբիայում կորոնավիրուսի տարածման պատճառով սահմանափակումների խստացման դեմ բողոքող մի խումբ ցուցարարներ մայրաքաղաք Բելգրադում խորհրդարանի շենք են ներխուժել:

Սերբիայում կարանտինի խստացման դեմ բողոքող ցուցարարները խորհրդարանի շենք են ներխուժել

Սերբիայում կարանտինի խստացման դեմ բողոքող ցուցարարները խորհրդարանի շենք են ներխուժել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Tert.am-ը՝  հղում անելով Reuters-ին, ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի պատճառով ստիպված են շաբաթվա վերջում մայրաքաղաք Բելգրադում խստացնել հակահամաճարակային սահմանափակումներն, այդ թվում՝ արգելափակել քաղաքը:
Նախագահ Վուչիչի այս հայտարարությունից հետո հազարավոր դժգոհ քաղաքացիներ Բելգրադի կենտրոնական հրապարակում են հավաքվել՝ երկրի խորհրդարանի դիմաց: Նրանք վարակի տարածման համար երկրի իշխանություններին են մեղադրում՝ հայտարարելով, որ չեն պատրաստվում ևս մեկ անգամ մայրաքաղաքի արգելափակման պատճառով ահռելի վնասներ կրել:
Որոշ ժամանակ անց ցուցարարների մի խումբ, ճեղքելով հսկող ոստիկանական պատնեշը, կոտրել է խորհրդարանի մուտքի դուռն ու շենք ներխուժել, բայց րոպեներ անց ոստիկանական ուժերը նրանց դուրս են բերել այդտեղից:
Ցուցարարների շրջանում նախագահի հրաժարականի կոչեր են հնչել: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել՝ հեռացնելով ցուցարարներին խորհրդարանի շենքից:
7 միլիոն բնակչություն ունեցող Սերբիայում մինչ այժմ կորոնավիրուսով վարակման 16 168 դեպք է գրանցվել, մահացել է 330 մարդ: Թվերը, սակայն, գնալով աճում են, և վերջին մեկ օրում վարակման 299 և մահվան 13 նոր դեպք է գրանցվել:

     

Քաղաքական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Մակրոնի խոստացած մարդասիրական օգնությունը Երևան հասավ

Լուրեր են տարածվել, թե ադրբեջանական ԶՈՒ-երը մոտենում են Բերդաշեն համայնքին. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է՝ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել, տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ

Search