Artsakhpress

Միջազգային

Գերմանիան մոտ 10 հազար միգրանտ է ընդունել ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում

Չորս տարվա ընթացքում Գերմանիան Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում մոտ 10 հազար միգրանտ է ընդունել Թուրքիայի փախստականների ճամբարներից: Այս մասին հայտնել է գերմանական Die Welt թերթը՝ վկայակոչելով Գերմանիայի ՆԳՆ-ի պատասխանն Ազատ դեմոկրատական ​​կուսակցության (FDP) պաշտոնական հարցմանը:

Գերմանիան մոտ 10 հազար միգրանտ է ընդունել ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում

Գերմանիան մոտ 10 հազար միգրանտ է ընդունել ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է News.am-ը։

Միեւնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ Գերմանիան մեծ տարբերությամբ առաջատար դիրք է զբաղեցնում ԵՄ-ի երկրների ցանկում, որոնք փախստականներ են ընդունում Թուրքիայից:
Ըստ Եվրահանձնաժողովի՝ 2016-ի ապրիլի 4-ից մինչեւ 2020-ի մարտի 16-ը  Թուրքիայի հետ գործարքի շրջանակներում 28835 միգրանտ է տեղափոխվել Եվրոպա, այդ թվում 9967 մարդ՝ Գերմանիա: Սա նշանակում է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը երկու անգամ ավելի շատ միգրանտ է ընդունել, քան Ֆրանսիան, որը երկրորդ տեղում է Թուրքիայում փախստականների համար ճամբարներից փախստականներ ընդունելու մասով:
Թուրքիան մոտ 3․6 միլիոն սիրիացի փախստական է ընդունել: 2016-ին ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում բազմամիլիոնանոց ֆինանսական օգնության դիմաց այն պարտավորվել է կանխել փախստականների ապօրինի տեղափոխումը ԵՄ երկրներ : Թուրքիան եւս համաձայնել է վերադարձնել այն միգրանտների, որոնք իր տարածքով անօրինական կերպով ներթափանցում են հունական կղզիներ: Եվրամիությունն իր հերթին խոստացել է պարբերաբար ընդունել սիրիացիներին փախստականների թուրքական ճամբարներից:
Ըստ Die Welt-ի՝ Նիդեռլանդները վերջին չորս տարվա ընթացքում 4571 սիրիացի փախստական են ընդունել, Ֆինլանդիան՝ 1964, Շվեդիան՝ 1940, Իսպանիան՝ 766 փախստական: Ավստրիան, Խորվաթիան, Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը եւ Պորտուգալիան ընդամենը մի քանի հարյուր մարդ են ընդունել: Կիպրոսը, Չեխիան, Հունաստանը, Հունգարիան, Իռլանդիան, Լեհաստանը, Ռումինիան եւ Սլովակիան Թուրքիայի հետ Եվրամիության գործարքի շրջանակներում չր մի սիրիացի փախստական չեն ընդունել։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Մակրոնի խոստացած մարդասիրական օգնությունը Երևան հասավ

Լուրեր են տարածվել, թե ադրբեջանական ԶՈՒ-երը մոտենում են Բերդաշեն համայնքին. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է՝ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է վիրավորվել, տուժել են Արցախի ԱԻՊԾ աշխատակիցներ

Search