Artsakhpress

Միջազգային

Թուրքիան ռուսական С-400 ԶՀՀ-ի և ամերիկյան F-16 և F-4 կործանիչների համադրությամբ փորձարկումներ է անցկացրել. ԶԼՄ

Թուրքիայում ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի և ամերիկյան F-16 և F-4 կործանիչների համադրությամբ փորձարկումներ են անցկացվել:

Թուրքիան ռուսական С-400 ԶՀՀ-ի և ամերիկյան F-16 և F-4 կործանիչների համադրությամբ փորձարկումներ է անցկացրել. ԶԼՄ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Fighter Jets World պորտալը:
Փորձարկումները անցկացվել են թուրքական «Մյուրտեդ» ավիաբազայում: Այդ փորձարկումները սկսվել են հուլիսի 4-ին և կշարունակվեն մինչև նոյեմբեր: Այսկերպ փաստորեն Թուրքիան անտեսել է ԱՄՆ-ի զգուշացումներն այն մասին, որ նման փորձարկումներ սկսելու դեպքում կարող են պատժամիջոցներ կիրառվել:
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ իրենք փորձում են ռուսական ԶՀՀ-ի և ամերիկյան կործանիչների համադրելիությունը:
Ռուսական զենիթահրթիռային համակարգերի և ամերիկյան կործանիչների համադրությամբ փորձարկումներ անցկացվել են նաև 2019-ին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ընդհանրապես դեմ էր արտահայտվում Թուրքիայի կողմից ռուսական С-400 ԶՀՀ-ի ձեռքբերմանը:
Հետևանքը եղավ այն, որ չեղարկվեց նաև Թուրքիային F-35 ռազմական օդանավերի ձեռք բերման գործարքը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՀՀ կառավարության դրամական աջակցության համար արդեն դիմել է 5000 արցախցի. 2000 դիմում հաստատվել է

ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսություններով աչքի ընկած զինծառայողների անուններ

Ներկայացվել է Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը

Ադրբեջանի զինված ուժերն Ակնայում են

Պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական խնդիրները գնահատելու և լուծումներ առաջարկելու նպատակով Արցախում ձևավորվել է տեղեկատվական կենտրոն

Լավրովը հայտարարել է ԼՂ-ի հարցով ստորագրված հայտարարության կատարումը կանգնեցնելու փորձերի մասին

Ռուս խաղաղապահները Շուշիից Ֆիզուլիի շրջան ճանապարհին ուղեկցել են ադրբեջանցի զինվորականներին

Search